Ամառային ընթերցանության ճամբար

Ժամանակը՝ օգոստոսի 15-19, ժամը՝ 10:00-14:00

Վայրը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Մայր դպրոց

Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝ ընթերցանության հմտությունների զարգացում, գրականության հանդեպ հետաքրքրության մեծացում

Խնդիրներ՝

  • Տարբեր ստեղծագործությունների ընթերցում, քննարկում,
  • Նոր սերնդի ընթերցողական նախասիրությունների ուսումնասիրում,
  • Ինտելեկտուալ խաղերով ու զվարճալի առաջադրանքներով գրականության շուրջ գիտելիքների համալրում,
  • Ծանոթություն գրողական տարբեր հնարքների, օրինակների փնտրտուք հայտնի ստեղծագործություններում,
  • Նոր ստեղծագործությունների հեղինակում:

Անհրաժեշտ նյութեր, միջոցներ

  • Գրքեր (բերում է ճամբարականը, կամ տրամադրում է գրադարանը),
  • Էեկտրոնային ընթերցիչներ (բերում է ճամբարականը, կամ տրամադրում է գրադարանը),
  • Թուղթ, մատիտներ, նկարչության համար անհրաժեշտ պարագաներ (ըստ ցանկության),

Ծանոթացում-քննարկումներ

  • Ինչո՞ւ ընթերցել, ի՞նչ ընթերցել և ինչպե՞ս: Տեխնիկան և ընթերցանությունը (համացանց, հավելվածներ, քինդլ ընթերցիչներ), ընթերցանության տեխնիկան
  • Գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն
  • Գեղարվեստական գրականության ժանրերը
  • Փորձարարական, նորարար գրականությունը. ընթերցողի դերի ակտիվացումը, ընթերցողը և տեքստը
  • Հեղինակի դերը ստեղծագործության մեկնաբանության մեջ
  • Պատմողը և նրա տեսակները, անվստահելի պատմողը, դեմքերի խաղը
  • Հորինվածի և իրականի սահմանները.
    • Բանահյուսություն
    • «Հեքիաթը մանուկների համար է» միֆը
    • Ֆենթզի և ֆանտաստիկա. ժանրային թերություններ և առավելություններ
  • Սառցալեռան կամ բացթողումների սկզբունքը գրականության մեջ
  • Թրիքսթերային կերպարները գրականության մեջ և ոչ միայն
  • Ֆասթֆուդային գրականություն. ինչպե՞ս տարբերել: Նոր ընթերցող կերտող և ընթերցողին հարմարվող տեքստեր
  • Նոր սերնդի ընթերողական հետաքրքրությունները. ֆանֆիկային գրականություն, կոմիքսներ, մանգաներ
  • Ինիցիացիայի ծեսի, անձի երկատման և այլ տարածված սյուժեներ գրականության մեջ
  • Վերնագրային խաղեր

Ինտելեկտուալ զվարճանք

  • Բարեկամական կապեր
    • Պետք է գուշակել հայտնի կերպարներին միավորող կետերը:
  • Կերպարային պանտամիմա
    • Պետք է անխոս, շարժումներով ցույց տալ տվյալ կերպարին:
  • Գրքային գովազդներ, հակագովազդներ
  • Խոսող գրքաշապիկներ
    • Գրքաշապիկի ուսումնասիրմամբ պետք է փորձել գուշակել ստեղծագործության թեման, մոտիվները:
  • Սիրելի ստեղծագործության գրքաշապիկի այլընտրանքային տարբերակի ստեղծում (թղթային կամ թվային), նկարազարդումներ, էջանշաններ
  • Ստեղծագործական հավես աշխատանքներ
    • Հորինում ենք ստեղծագործություններ, որոնց մասերը կարելի է կարդալ տարբեր հաջորդականություններով և ստանալ տարբեր պատմություններ:
    • Ստեղծում ենք «կիսատ թողնված» տեքստեր:
    • Ստեղծում ենք պատմություներ, որտեղ կլինեն անվստահելի պատմողներ, տարբեր պատմողներ:
    • Հորինում ենք կարճ պատմվածքներ:
    • Ստեղծում ենք հեքիաթների ժամանակակից տարբերակներ:

Ընթերցանության նյութեր

Իրականացման ընթացքը

Օր 1

  • Ամառային բակային աշխատանքներ
  • Զրուցում ենք.
    • Ինչո՞ւ ընթերցել, ի՞նչ ընթերցել և ինչպե՞ս:
    • Ընթերցանության տեխնիկան
    • Գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն, գրական ժանրերը
  • Ընթերցում ենք կարճ պատմվածքներ «Պատուհան» թարգմանչական ամսագրից:
  • Ընդմիջում
  • Քննարկում ենք ընթերցածը:
  • Խաղում ենք.
    • Կերպարային պանտամիմա
      • Պետք է անխոս, շարժումներով ցույց տալ տվյալ կերպարին:
  • Ստեղծագործական հավես աշխատանքներ
    • Ստեղծում ենք կարճ պատմվածքներ (Սառցալեռան կամ բացթողումների սկզբունքը գրականության մեջ)
  • Ազատ ընթերցանության ժամ (բացօթյա)
  • Ճամբարային օրվա ամփոփում

Օր 2

  • Ամառային բակային աշխատանքներ
  • Զրուցում ենք.
    • Փորձարարական, նորարար գրականությունը. ընթերցողի դերի ակտիվացումը, ընթերցողը և տեքստը
    • Հեղինակի դերը ստեղծագործության մեկնաբանության մեջ
  • Ընթերցում ենք Խորխե Լուիս Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»
  • Ընդմիջում
  • Քննարկում ենք ընթերցածը:
  • Խաղում ենք
    • Բարեկամական կապեր
      • Պետք է գուշակել հայտնի կերպարներին միավորող կետերը:
  • Ստեղծագործական հավես աշխատանքներ
    • Հորինում ենք ստեղծագործություններ, որոնց մասերը կարելի է կարդալ տարբեր հաջորդականություններով և ստանալ տարբեր պատմություններ:
  • Ազատ ընթերցանության ժամ
  • Ճամբարային օրվա ամփոփում

Օր 3

  • Ամառային բակային աշխատանքներ
  • Զրուցում ենք.
    • Պատմողը և նրա տեսակները, անվստահելի պատմողը, դեմքերի խաղը
  • Ընթերցում ենք Այզեկ Ազիմովի «Վայր, որտեղ ջուր շատ կա» գիտաֆանտաստիկ պատմվածքը:
  • Ընդմիջում
  • Քննարկում ենք ընթերցածը
  • Խաղում ենք.
    • Խաղում ենք վերնագրային խաղեր
    • Փորձում ենք վերնագրերի օգնությամբ գուշակել բովանդակության հետ կապված որևէ բան:
    • Վերնագրերը համապատասխանեցնում ենք գրքերի բովանդակության համառոտ նկարագրին:
  • Ստեղծագործական հավես աշխատանքներ
    • Ստեղծում ենք պատմություներ, որտեղ կլինեն անվստահելի պատմողներ, տարբեր պատմողներ:
  • Ազատ ընթերցանության ժամ
  • Խեցեգործության ժամ. կերտում ենք կերպարներ, փորձում գուշակել միմյանց ստեղծածը
  • Ճամբարային օրվա ամփոփում

Օր 4

  • Ամառային բակային աշխատանքներ
  • Զրուցում ենք.
    • Հորինվածի և իրականի սահմանները.
      • Բանահյուսություն
      • «Հեքիաթը մանուկների համար է» միֆը
      • Ֆենթզի և ֆանտաստիկա. ժանրային թերություններ և առավելություններ
  • Ընթերցում ենք
  • Ընդմիջում
  • Քննարկում ենք ընթերցածը
  • Խաղում ենք
    • Ֆանտաստիկ պատկերներով տարբեր խնդիրների գուշակում, մեկնաբանում (օր.՝ հոգնած, նստած պայուսակ)
    • Գովազդում/հակագովազդում ենք տարբեր գրքեր
  • Ստեղծագործական հավես աշխատանքներ
    • Ստեղծում ենք որևէ հեքիաթի ժամանակակից տարբերակը:
  • Ազատ ընթերցանության ժամ
  • Ստեղծած աշխատանքների ներկայացում ագարակում, հեքիաթներից հետո՝ զովացնող լող
  • Ճամբարային օրվա ամփոփում

Օր 5

  • Ամառային բակային աշխատանքներ
  • Զրուցում ենք.
    • Ինիցիացիայի ծեսի, անձի երկատման և այլ տարածված սյուժեներ գրականության մեջ
    • Ֆասթֆուդային գրականություն. ինչպե՞ս տարբերել: Նոր ընթերցող կերտող և ընթերցողին հարմարվող տեքստեր
    • Նոր սերնդի ընթերողական հետաքրքրությունները. ֆանֆիկային գրականություն, կոմիքսներ, մանգաներ
  • Ընթերցում ենք Հերման Հեսսեի «Բանաստեղծը»:
  • Աուդիոգիրք
  • Ընդմիջում
  • Քննարկում ենք ընթերցածը:
  • Խաղում ենք
    • Խոսող գրքաշապիկներ
      • Գրքաշապիկի ուսումնասիրմամբ պետք է փորձել գուշակել ստեղծագործության թեման, մոտիվները:
  • Ստեղծագործական հավես աշխատանքներ
    • Ստեղծում ենք «կիսատ թողնված» տեքստեր:
    • Սիրելի ստեղծագործության գրքաշապիկի այլընտրանքային տարբերակի ստեղծում (թղթային կամ թվային), նկարազարդումներ, էջանշաններ (միմյանց նվիրելու համար)
  • Ազատ ընթերցանության ժամ
  • Ճամբարային օրվա ամփոփում

Մասնակիցների ցանկ

  • Անահիտ Ալեքսանյան
  • Արփի Աբրահամյան
  • Անժելա Դադոյան
  • Դավիթ Սարգսյան
  • Վահան Սարգսյան
  • Էդմոն Սահակյան
  • Եվա Խաչատրյան

Ամփոփում

Թողնել մեկնաբանություն