Թատերական խմբակների նախագծային հանդիպումը

Այսօր «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ սովորողների կազմած թատերական խմբակների աշխատանքային հանդիպումը: Այն նվիրված էր նոր պիեսի բեմադրությանը, որ հանդիսատեսին կներկայացնի մեծ մտածող Ֆրիդրիխ Նիցշեի կյանքի պատմությունը, գաղափարները: Հանդիպումը վարում էր ութերորդցի Միքայել Շվագիրը: Նա ներկայացման մասնակիցներին պատմեց Նիցշեի մասին, նրանց ներկայացրեց հեղինակած նոր պիեսը, բեմադրման, երաժշտական ձևավորման մանրամասները: Ապա կատարվեց դերաբաշխումն ու քննարկվեցին որոշ հարցեր՝ կապված բեմադրման աշխատանքների կազմակերպման հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցներին միացան Տիարը և կրթահամալիրի հյուրերը՝ Hay’Li Human Development խորհրդատվական գործակալության, Կազանի մասնագիտացված կրթական հետազոտությունների կենտրոն – հանրակրթական գիշերօթիկ դպրոցի՝ ՏՏ-ճեմարան, ԿԴՀ-ի մանկավարժական աշխատողներ: Նրանք ծանոթացան թատերասեր սովորողների գործունեությանն ու աշխատանքների ընթացքին:

Թողնել մեկնաբանություն