Էպոսյան ընթերցում, քննարկում Սասնալանջում. ամփոփում

Նախագիծը

Սեպտեմբերի 4-ը հագեցած էր տոնական շնչով՝ կրթական շքերթով, ցուցահանդեսներով, տարբեր միջոցառումներով: Սովորողների փոքր խմբի հետ ժամը 10:00-ին Սասնալանջում ունեցանք էպոսյան ընթերցում, ապա 10:30-ին իջանք փառատոնային պուրակ և սկսեցինք քննարկել էպոսի տարբեր հատվածներ, կերպարների առանձնահատկություններ և այլն: Մեր գործունեությամբ դարձանք հաճելի ու տոնական իրարանցման մի մասը: Պայմանավորվեցինք հաջորդ շաբաթ հանդիպել արդեն «Տիգրան Հայրապետյան» գրադարանի հետ համագործակցային նախագիծ իրականացնելու համար:

Թողնել մեկնաբանություն