«Գրքաբույժներ. վլոգաշար գրադարանից» շուրջտարյա նախագիծ

Ժամկետը՝ շուրջտարյա

Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝ վնասված գրքերի խնամք գրադարանում, տներում, այլ վայրերում, գրքերի խնամքի մասին գիտելիքների յուրացում և հանրայնացում

Իրականացման ընթացքը՝

  • Գրքերի խնամքի մասին Ռ. Թիմաևի «Ապրիր, գիրք» գործի և այլ աղբյուրների ուսումնասիրություն. ընթերցում և քննարկում,
  • Վլոգների պատրաստում գրքերի խնամքի մասին գրադարաններում, ընթերցասրահներում, տանը, այլ վայրերում,
  • Ինչպես թվայնացնել գրքերը. դաս-քննարկում Լուսինե Ալեքսանյանի հետ
  • Շշուկոտ հարցազրույցներ գրադարանների աշխատակիցների հետ գրադարաններից օգտվելու կանոնների, ամենապահանջված գրքերի, գրքերի խնամքի, տարածված սխալների մասին,
  • Ինչպես է գիրքը բուժում մեզ. ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ,
  • Վնասված, մաշված գրքերի խնամք, արտաքին տեսքի վերականգնում գրադարաններում, ընթերցասրահներում, տանը, այլ վայրերում,
  • Սովորող-սովորեցնող. գրքերի խնամքի, գրադարանային միջավայրի և այլ թեմաների շուրջ ուսուցում, քննարկում կրտսեր դպրոցների սովորողների հետ:

Արդյունքներ՝ գրքերի վերականգնում, թվայնացում, վլոգներ, հարցազրույցներ, ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ

Մաս 1. Ինչպես երկար դարձնել գրքի կյանքը

Մաս 2. Ընթերցանության հիգիենա և հագուստներ գրքակազմի համար

Մաս 3. Գրքաշապիկների պատրաստում և տուր գրադարանով

Թողնել մեկնաբանություն