Սիրելի քաղաք Գյումրի

Ճամփորդության օրը՝ 11.09.2020
Մեկնում ենք՝ 07:40, Սասունցի Դավիթ կայարանից
Վերադարձի ժամը՝ 21:00, Սասունցի Դավիթ կայարան

Կազմակերպիչ ուսուցիչներ՝
Լուսինե Ներսեսյան /093 030249/ և Մերի Սարգսյան
Մասնակից սովորողներ՝
6-8- րդ դասարանների սովորողներ

  1. Արամ Մինասսյան
  2. Դավիթ Սարգսյան
  3. Նարեկ Մացակյան
  4. Ստելլա Ղոսալմյան
  5. Անդրանիկ Փարադյան
  6. Աննա Հովհաննիսյան
  7. Նարեկ Գրիգորյան
  8. Սոֆի Նահապետյան

Նպատակը
Հայրենագիտական, ճանաչողական արշավ: Փորձի փոխանակումԽնդիրները

Խնդիրները

  • Ճանաչենք Գյումրին
  • Մի բանաստեղծի պատմություն: Ավետիք Իսահակյան
  • Գյումրվա բարբառին ծանոթություն, ուսումնասիրություն


** Փորձի փոխանակում. առողջագիտական սեմինար, մաթեմատիկական խաղ-վիկտորինա

Նկարագիր
***Մեկնում ենք ժամը 07:45-ին՝ Սասունցի Դավիթ կայարանից գնացքով:
***Վերադառնալու ենք նույն օրը՝ 21:30-ին, Սասունցի Դավիթ կայարան գնացքով:

ա. Ճանապարհին. ինչ գիտենք Գյումրի քաղաքի, նրա պատմության, հայտնի գյումրեցիների մասին, 11:00` Ժամանում Գյումրի
բ. Քայլք Վարպետաց փողոցով, կանգառ Հովհ. Շիրազի տուն-թանգարանի դիմաց, կարճ զրույց- քննարկում բանաստեղծի մասին,
բ. Այցելություն մեծ վարպետի՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան,
գ. Բացահայտելու ենք Գյումրիում նկարահանված ֆիլմերի հայտնի անկյունը.
անցնելու ենք «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի պատշգամբի և Թորիկի տան կողքով, տեսնելու ենք սիրելի «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի երկու պատշգամբները,
դ. Աղոթք Յոթ Վերք եկեղեցում,
ե. Վարդանանց հրապարակում հարցազրույցներ գյումրեցիներից. որքանով են ծանոթ սեբաստացիներին,
զ. Սբ. Աստվածածին եկեղեցի,
է. Ձիթողցյանների տուն-թանգարան,
ը. Քայլ դեպի Գյումրու զբոսայգի. ճանապարհն անցնելու է պահպանված ամենահին վարսավիրանոցի կողքով, հնարավորության դեպքում զրույց վարսավիրների հետ,
ը. Բրդուջներով ընդմիջում և հանգիստ Գյումրու զբոսայգում,
թ. Հնարավոր է նաև այցելություն «Դեպի առաջ » կազմակերպություն, փորձի փոխանակում, առաջին օգնության-դաս պարապմունք / Հիմա քննարկում ենք հնարավոր համագործակցությունը

Անհրաժեշտ պարագաներ
Լրացուցիչ դիմակ
Ալկոգել, հիգիենայի պարագաներ
Անձնական սնունդ և ջուր մեկ օրվա համար
Արևային ակնոցներ, գլխարկ, անձրևանոց
Հարմարավետ հագուստ և կոշիկներ, տաք վերնազգեստ

Հիգիենայի կանոններն ըստ արտակարգ դրության ռեժիմի.

Մասնակիցը պարտավոր է պահպանել ՀՀ պարետի կողմից սահմանած վիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված անվտանգության հակահամաճարակային կանոնները (ջերմաչափվի, փակ տարածքներում կրի դիմակ, ունենա ախտահանման միջոց):

Նախահաշիվ՝
Վճարում է ծնողը 4000 դրամ, որն իր մեջ ներառում է ճանապարհածախսը, թանգարանների մուտքի և էքսկուրսավարների վճարը:

Աղբյուրը՝ Լուսինե Ներսեսյանի բլոգ

Արդյունքներ

Թողնել մեկնաբանություն