«Գաղտնի գործեր» խաղ-նախագիծ

Աշխատանքները կատարում ենք, տեղադրում բլոգներում, հղումներն ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին`meri.sargsyan@mskh.am։

Իրականացման ժամկետը`մայիսի 25-հունիսի 18

Մասնակիցներ` վեցերորդցիներ

Նպատակը` սովորողի ինքնակրթություն

Իրականացման ընթացքը`

  • Սովորողը իր` մյուսներին անհայտ զբաղմունքի մասին հայտնում է դասավանդողին:
  • Դասավանդողը դասարանի մյուս սովորողներին հայտնում է, որ կա նման զբաղմունքի տեր սովորող, սակայն չի տալիս նրա անունը:
  • Ընթացքում դասավանդողը տարբեր հուշումներ է տալիս տարբեր զբաղմունքների տեր «անհայտ» սովորողների մասին, որ մյուսները փորձեն գուշակել, թե ով ինչով է զբաղվում:
  • Ուսումնական շրջանի ավարտը կազդարարի գաղտնազերծումը: Սովորողները բացահայտում են իրենց «գաղտնի գործերը»` ցույց տալով իրենց նոր կարողությունները այս կամ այն ոլորտում:

Արդյունքներ` տեսանյութեր, պատումներ:

Թողնել մեկնաբանություն