«Ուսումնասիրում ենք խուճապը» նախագիծ

Իրականացման ժամկետը` մարտի 16-20

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը` կորոնավիրուսով պայմանավորված խուճապային ու տագնապալի մթնոլորտը ցրող տեսանյութերի տարածում:

Իրականացման ընթացքը`

  • Համացանցից օգտվելով` գտնում ենք խուճապ բառի բացատրությունները, հոմանիշները, օտար լեզուներում առկա տարբերակները`օգտվելով տարբեր օնլայն բառարաններից:
  • Գտնում ու հավաքում ենք նաև տեղեկություններ խուճապ երևույթի մասին: Գտնում ենք, թե հոգեբանությունն ինչպես է այն բացատրում:
  • Ամենակարևորները ներկայացնում ենք տեսանյութում, որն ավարտում ենք հետևյալ խոսքերով`«Ապրե՛ք առանց խուճապի և հիշեք`խուճապը կարող է ավելի մեծ ավերածություններ պատճառել, քան բուն աղետը»:

Արդյունքը` տեսանյութեր:

Մի քանի օգտակար հղումներ`

Թողնել մեկնաբանություն