«Կորոնաճառեր» նախագիծ

Իրականացման ժամկետը` մարտի 16-20

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը` կորոնավիրուսով պայմանավորված խուճապային ու տագնապալի մթնոլորտը ցրող, մխիթարող ու հուսադրող խոսքերի տարածում տեսանյութերի միջոցով:

Իրականացման ընթացքը`

  • Ընտրում ենք այս օրերին կորոնավիրուսով պայմանավորված վիճակին նվիրված ամենատարածված ճառերից որևէ մեկը:
  • Պատրաստում ենք տեսանյութ, որտեղ այն ներկայացնում ենք:
  • Տեսանյութի վերջում մեր կարծիքն ենք հայտնում այդ ճառի մասին:

Արդյունքը` տեսանյութեր:

Ահա ճառերի օրինակներից: Կարելի է գտնել կամ ներկայացնել նաև մեկ այլ տարբերակ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապի ուղերձը

Այսօր՝ քնելուց առաջ, մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:

Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները:

Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ:

Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները:

Մենք կրկին միասին կծիծաղենք:
Ուժ և քաջություն ձեզ:
Շուտով կհանդիպենք:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ուղերձը

Աշխարհը գնում է դեպի շատ բարդ ժամանակներ, ինչը պահանջում է առավելագույն հոգատարություն և ուշադրություն մեզնից յուրաքանչյուրից։ Հիմա ես խոսում եմ ձեզ հետ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ, որպես հայր և վերջապես մարդ, ով անհանգստացած է ողջ աշխարհի վրա ազդող զարգացումներով։ Կարևոր է, որ բոլորս հետևենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին և իշխանություններին, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։ Մարդկային կյանքի պահպանումը վեր է ամեն ինչից։ Իմ համերաշխությունն այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են վիրուսի դեմ, ինչպես իմ խաղընկեր Դանիելե Ռուգանին, և իմ անվերջ աջակցությունն եմ հայտնում այն հիասքանչ բուժաշխատողներին, ովքեր, իրենց կյանքը վտանգելով, օգնում են ուրիշների:

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի ուղերձը (անգլերենի լավ տիրապետողների համար)

Hello folks. Rita Wilson and I want to thank everyone here Down Under who are taking such good care of us. We have Covid-19 and are in isolation so we do not spread it to anyone else. There are those for whom it could lead to a very serious illness. We are taking it one-day-at-a-time. There are things we can all do to get through this by following the advice of experts and taking care of ourselves and each other, no? Remember, despite all the current events, there is no crying in baseball. Hanx

Թողնել մեկնաբանություն