- Չարենցյան ստեղծագործությունների անգիր արտասանություն և բանավոր քննարկում:
- Աշխատանք նախագծերի ուղղությամբ.
ԵՐԲ ԷՍ ՀԻՆ ԱՇԽԱՐՀԸ ՄՏԱ
Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՝
Ի՜նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին:
Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՜ւշ է քո բառը, ասին:
Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:
Եվ սրտի ցավից հուսահատ՝ ես մե թաս օղի խմեցի –
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին:
Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկու մերկ մնացի.-
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:
Ասի` թե մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին:
Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ.-
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին:
- Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
- Բառարաններից օգտվելով` բացատրում ենք մգեցված բառերի իմաստները:
- Շեղատառ գրված բառերը ի՞նչ ընդհանրություն ունեն: Գրում ենք այդ բառերն ու ավելացնում նմանատիպ բառեր:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Սովորում ենք անգիր տրված ստեղծագործության որևէ հատված կամ ամբողջությամբ:
- Եթե դեռ չես արել, լրացրու պակաս աշխատանքներդ:
- Ստեղծագործական-վերլուծական աշխատանքների առնվազն 2 թեմա.
- Չարենցի սիրուն տողերից
- Հանճարեղ Չարենցը
- Երբ սկսեցի Չարենց կարդալ…
- Գործնական քերականություն (այս շաբաթ` 154, 155, 167, 199, 200):
Շուրջտարյա նախագծեր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր