«Ձոն» ստուգատեսային նախագծեր

Կատարման ժամկետը` մարտի 9-27-ը

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ

«Ձոն» ֆլեշմոբային տեսանյութերի պատրաստում

Իրականացման ընթացքը.

  • Պատրաստում ենք «Ձոն» ֆլեշմոբային տեսանյութեր,
  • Տեսանյութում ներկայանում ենք,
  • Արտասանում ենք սիրելիին, մորը կամ քրոջը նվիրված որևէ բանաստեղծություն կամ գեղեցիկ միտք` նախապես նշելով հեղինակին,
  • Վերջում արտասանությունը նվիրում ենք մեր նախընտրությամբ որևէ մեկին` մայրիկին, քույրիկին կամ մեկ ուրիշի,
  • Շնորհավորում ենք նրանց մեկամսյակը:
  • Մաղթանք ենք ասում:

Արդյունքը` տեսանյութեր:

Տոնական պատումների ստեղծում

Իրականացման ընթացքը.

  • Ընտրում ենք տրված թեմաներից մեկը.
    • «Քույրս իմ կյանքում»,
    • «Ինչպիսի քույր եմ ես»,
  • Գրում եք շարադրանք տրված թեմայով,
  • Աշխատանքին ավելացնում եք համապատասխան թեմատիկ լուսանկարներ:

Արդյունքը` պատումներ:

Թողնել մեկնաբանություն