Ռուբայաթների մարտահրավերային ֆլեշմոբը

Վեցերորդ դասարանի շուրջ երեք տասնյակ սովորողներ իրականացրին չարենցյան ռուբայաթների մարտահրավերային ֆլեշմոբը: Յուրաքանչյուր դասարանից մեկական աշակերտ տեսանյութ էր պատրաստում, որտեղ արտասանում էր մեկ ռուբայաթ Չարենցից  ու մեկնաբանում այն: Տեսանյութի վերջում նա մարտահրավեր էր նետում` դասընկերներից մեկի կամ ընտանիքի անդամներից մեկի անունը տալով ու նշելով, թե վերջինս չարենցյան որ ռուբայաթը պետք է արտասանի և որտեղ (օրինակ` տանը կամ որևէ տեսարժան վայրում): Դասընկերը կամ ընտանիքի անդամը ընդունում էր մարտահրավերը` հաջորդ օրը դրան համապատասխան տեսանյութ պատրաստելով և այդպես շարունակ: Շնորհակալ եմ բոլորին ակտիվ մասնակցության համար:

Թողնել մեկնաբանություն