Սիրով հրավիրում ենք…

Փետրվարի 6-ին, ժամը` 13։13-ին, սիրով հրավիրում ենք Մայր դպրոցի Փոքր դահլիճ։ Իսպաներենի ընտրությամբ գործունեության խմբի իններորդցիների մասնակցությամբ սպասվում է «Անեծքը»  հումորային ներկայացումը։ Կսպասենք…

Հայտնի ու հաջողակ գիտնական Ալբերտը հասել է փառքի գագաթնակետին։ Վերջին հայտնագործությունից հետո նա որոշում է վերադառնալ ընտանիք և լրացնել տարիների պակասը։ Թվում է, թե երջանիկ լինելու համար այլ բան հարկավոր չէ, բայց գիտնականին իսպանախոս վհուկի կողմից հասնում է չար անեծք։ Ալբերտը, մոռանալով իմացած բոլոր լեզուները, սկսում է միայն իսպաներեն խոսել…

Նախագծի պատասխանատուներ` Ռուզաննա Սարգսյան, Մերի Սարգսյան

Թողնել մեկնաբանություն