Բառ

Խոսքը կազմվում է նախադասություններից ու բառերից, իսկ բառերը՝ հնչյուններից: Հայերեն բառերը սովորաբար մեկից ավելի հնչյուններից են կազմված: Հայերենում շատ քիչ բառեր կան, որոնք մեկ հնչյունից են բաղկացած, օրինակ՝ ու, է: Հետևաբար, բառն ամենից առաջ հնչյուն է կամ հնչյունախումբ:

Հնչյունների ամեն պատահական խումբ չի կարող բառ կոչվել, ուրեմն կարող ենք ասել, որ այն հնչյունը կամ հնչյունախումբն է բառ, որն իմաստ է արտահայտում: Առանց իմաստի բառ չկա:

Բանավոր խոսքում բառերը առանձին՝ որոշակի շեշտով են արտասանվում, իսկ գրավոր խոսքի մեջ՝ առանձին գրվում, այսինքն՝ առանձին գործածություն ունեն: Ահա թե ինչու երգչուհի բառի ուհի-ն, որ իգական սեռի իմաստ է արտահայտում, բառ չէ (այն առանձին գործոծություն չունի):

Այսպիսով՝ բառը հնչյուն է կամ հնչյունախումբ, որն իմաստ է արտահայտում, ունի շեշտ և առանձին գործածություն:

Թողնել մեկնաբանություն