Արատեսում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը մի խումբ սեբաստացիների հետ հայրենագիտական-ճանաչողական ճամբարի էինք Արատեսում:

Մասնակցելով ուսումնական ժամերգությանը՝ տեղավորեցինք իրերն ու ճամփա ընկանք՝ ավանդական կանգառ ունենալով Արփա գետի ափին, բարձրանալով Սմբատաբերդ: Գիտելիքի օրվա նախօրեին Սմբատաբերդի բարձունքից սեբաստացիները շնորհավորեցին նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ մաղթանքներ հղելով իրենց ընկերներին: Արատես ժամանելուց հետո տեղավորեցինք իրերն ու անցանք սննդի ինքնակազմակերպմանը:

Արատեսյան օրերին անպակաս էին քայլքը, մարզական, ինտելեկտուալ խաղերը, բազմաբնույթ քննարկումները խարույկի շուրջ, երկրագործական աշխատանքներն ու տարածքի մաքրությունը: Ձևավորվեցին նոր ընկերություններ, ճամբարականներն արագ ինքնակազմակերպվեցին, առաջին անգամ եկողներին ծանոթացրին տարածքին, այցելեցին, շփվեցին ավագ ընկերների հետ:

Եռօրյա ճամբարից վերադարձին այցելեցինք Վաղաշենի բնապահպանական ճամբարի հարավցի նորեկներին, ունեցանք կանգառ Բերդկունքում: Ստացվեց ուսումնական տարին նշանավորող հավես ճամբար:

Սովորողների պատումներից

Թողնել մեկնաբանություն