Հրավեր

Սիրելի´ մարդիկ,  այս հինգշաբթի, ժամը՝ 11:00-ին, սիրով հրավիրում ենք Միքայել Շվագիրի և ընկերների ճամբարային-թատերական գործունեության ամփոփմանը՝ «Սրտխառնոց» ներկայացմանը՝ նվիրված ֆրանսիացի էքզիստենցիալիստ փիլիսոփաներ Ալբեր Կամյուին և Ժան Պոլ Սարտրին: Կսպասենք…

Ներկայացումը և դրա հիմքում ընկած պիեսը Միքայելի անհատական նախագծի բաղադրիչներն են:

Նա՝ իր պիեսի մասին

Դարեր շարունակ մարդիկ իրենց պատասխանատվությունը գցել են Աստծո, ճակատագրի, պետության և բնության վրա։ Մինչև այսօր ակտուալ են այնպիսի արտահայտությունները, որոնք մեղադրում են ուրիշին սեփական այնպիսի անհաջողությունների մեջ, որոնք պարզապես թուլության և ալարկոտության հետևանքներ են։ 20-րդ դարի ֆրանսիացի էքզիստենցիալիստ փիլիսոփաները՝ Սարտրը և Կամյուն դեմ են գնում այս կեղծ արդարացումներին և հայտարարում են մարդու կատարյալ ազատ լինելու մասին։ Նրանց է նվիրված իմ պիեսը։ Պիեսում պատկերված են նրանց անձնական կյանքը, արվեստը, փիլիսոփայությունը և քաղաքական դիրքորոշումները։

Թողնել մեկնաբանություն