«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի շնորհանդեսին

Հունիսի 1-ին, ժամը՝ 19:00-ին, Երևանի Անգլիական այգում, որտեղ «Զանգակ» հրատարակչության կողմից մեկնարկել էր Մանկական գրքի փառատոնը, կայացավ Ջոան Ռոուլինգի հայտնի վիպաշարի հինգերորդ գրքի՝ «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Մի խումբ սովորողների հետ մենք այնտեղ էինք՝ վայելելու կախարդական մթնոլորտն ու Ռոուլինգով տարվածների ոգևորությունը: Ջոան Ռոուլինգն ու փոթերյան նախագծերը շուրջ երկու տարի անպակաս ես եղել մեր ամանորյա նախագծային փաթեթներից: Կարդացել, քննարկել, ներկայացրել ենք Փոթեր, թարգմանել գրողի՝ վիպաշարին առնչվող հեքիաթների ժողովածուն՝ «Բարդ Բիդլի հեքիաթները»: Վիպաշարի հերթական գրքի հայերեն թարգմանությունը մեծ նվեր էր նաև մեզ համար:

Երկրպագուները գրքի թարգմանությանը սպասել էին շուրջ երկու տարի: Վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը նշեց, որ հինգերորդ մասը աչքի է ընկնում ծավալային առումով և զուգահեռ՝ գրքում ծավալվող իրադարձությունների հարստությամբ: Գրքի շնորհանդեսին թարգմանության հայտնվելը ցուցադրվեց փոքրիկ ներկայացմամբ՝ փոթերյան հայտնի եռյակի մասնակցությամբ:

Թողնել մեկնաբանություն