Գարնանային Արատես

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ մայիսի 20-մայիսի 22

Մասնակիցներ՝ Միջին դպրոց, ութերորդցի սովորողներ

Պատասխանատուներ՝ Սոնա Սարգսյան (8-1), Մերի Սարգսյան, Քնարիկ Մելքոնյան, Ռիմա Երեմյան

Մեկնում՝ մայիսի 20-ին՝ 09:30,  Սուրբ Երրորդություն եկեղեցի,

Վերադարձ՝ մայիսի 22-ին՝ մինչև 17:00: 

Երթուղի

Մեկնում՝   Երևան- Նորատուս- Վերին ԳԵտաշեն—Սելիմի քարավանատուն-Արատես

Վերադարձ՝ Արատես-Շատին-Եղեգիս-Արենի-Երևան

Հիմնական ուղղությունները

  •  Ծանոթություն Արատեսին, վանական համալիրին, դպրական կենտրոնին. ծանոթությունը իրականացանում են Արատեսում արդեն եղած սովորողները,
  • Զրույցներ խարույկի շուրջ
  • Միասնական երգեր, ընթերցումներ խարույկի շուրջ
  • Ֆիլմի դիտում, քննարկում
  • Տեխնոլոգիական գործունեություն
  • Արատեսի առօրյա մաքրություն, վառելափայտի դասավորում

Կանգառներ

Նախապատրաստական աշխատանք

  • Նախապատրաստական զրույց սովորողների հետ
    • Դավիթ Սարգսյան
      • Ես անչափ սպասում եմ այս ճամփորդությանը։ Ծանոթ եմ նախագծին։ Հույս ունեմ, որ այս ճամփորդությունը կդառնա լավ ուսումնական տարվա վերջ։
    • Վիկտորյա Ստեփանյան
      • Ընկեր Մերիի հետ ծանոթացել ենք Արատեսի ծրագրին։ Ինձ շատ դուր եկավ ստեղծագործական առումով, զարմանալի չէ։ Ամենաշատը սպասում եմ ընկերներիս հետ հաճելի և ուրախ ժամանակ անցկացնելուն։
    • Վարազդատ Միքայելյան
      • Ես շատ եմ սիրում ճամփորդել, և իմ կարծիքով Արատեսը ամենալավ ճամփորդական վայրերից մեկն է։ Արատեսում ես մտերմացա իմ այսօրվա ընկերների հետ, և ինձ համար այն դարձել է հրաշալի տեղ, քանի որ բնությունը շատ գեղեցիկ է և աներևակայելի։ Արատեսում ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ և ընկերներիս հետ զրուցել գիշերները։ Ես նաև հույս ունեմ, որ Արատեսում նոր մարդկանց հետ կծանոթանամ։ Արատեսի առավոտյան մաքուր օդը ամենալավն է։ Հուսամ՝ լավ ճամփորդություն կլինի։
    • Բագրատ Սադոյան
      • Այս ճամփորդությանը դեպի Արատես ես շատ երկար էի սպասում և մինչև հիմա հավատս չի գալիս, որ ես մայիսի 20- ին վերջապես կլինեմ այնտեղ: Վերջին անգամ Արատեսում եղել եմ անցյալ տարի և շատ կարոտել եմ: Շատ ուզում եմ տեսնել բնությունը, լավ ժամանակ ունենալ իմ ընկերների հետ, մտերմանալ ուսուցիչների հետ, նստել խարույկի մոտ, խաղալ սեղանի խաղեր, նկարել: Հույս ունեմ, որ այս անգամ իսկապես կստացվի գնալ Արատես:
    • Լևոն Ստեփանյան
      • Ես շատ եմ սիրում ճամփորդել դեպի Արատես։ Ես շատ եմ սպասել այս ճամփորդությանը։ Այս ճամփորդությունից ակնկալում եմ ընկերներիս հետ անցկացնել լավ ժամանակ: Ես սպասում եմ տեսնել վերանորոգված Արատեսը։ Նաեւ հույս ունեմ, որ կծանոթանամ նոր մարդկանց հետ։
  • Կազմել ճամփորդության քարտեզը, 
  • Հավաքել տեղեկություններ այցելվող վայրերի վերաբերյալ, 
  • Ծառատունկի համար ձեռք բերել տնկիներ,
  • Պատրաստել ինտելեկտուալ վիկտորինաներ։ 

Գարնանային աշխատանքներ 

  • Տարածքի մաքրում, ավելորդ ճյուղերի հավաքում փոցխում, տոպրակների, աղբի հավաքում, 
  • Ձորից աղբի հավաքում,
  • Ծառատունկ, փոսերի պատրաստում, տնկում, ջրում, խնամք։ 

Եղանակը՝ այստեղ։ 

Նախահաշիվ՝

Եռօրյա ճամբարի ուղեգիրը մեկ սովորողի համար՝ 6.000 դրամ։ 

  • Տրանսպորտի վճարը՝ 80.000 դրամ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ, 

Տրանսպորտ, վարորդ՝ Սամվել Հարությունյան (հեռ.՝ 091 74 01 73), Ford Transit 35CT131, 23 տեղ

Անհրաժեշտ իրեր

  • ուսապարկ, հարմար կոշիկներ քայլքի համար,
  • քնապարկ
  • ընդմիջման համար բրդուճներ, ջուր,
  • տաք հագուստ,
  • հիգիենայի պարագաներ
  • փոխնորդ շորեր, կոշիկներ , 
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ,
  • անհատական ճամփորդական սպասք,
  • տաք գիշերազգեստ և հողաթափեր։ 

Ակնկալվող արդյունքը՝ ճամփորդական պատումներ, տեսանյութեր, ֆոտոշարեր։ 

Ծրագիր և աշխատակարգ
Oր 1, 20.05

  • 09:00` ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 09:30` մեկնում դեպի Արատես դպրական կենտրոն
  • 11:30 Սելիմի քարավանատուն, ընդմիջում  
  • 16:00-16:30 Ժամանում և իրերի տեղավորում ճամբարում (Պանդոկի և Սիրո տնակներում)
  • 17:00-18:00. Քայլք
  • 18:00-18:30․ Ճաշի պատրաստում, սննդի ինքնասպասարկում
  • 19:00-20:00.  Ֆիլմի դիտում (Ֆիլմը կընտրենք միասին)
  • 20:00-21։00  թեյախմություն, խմբով հավաք, օրվա քննարկում, անելիքների ճշտում, ինտելեկտուալ խաղեր։ 
  • 21:00-22։00. Երաժշտական ժամ խարույկի շուրջ. Վիկտորյա Ստեփանյան և ընկերներ
  • 22:30-անձնական հիգիենա, քուն

Oր 2, 21.05

  • 08:00-09:30. Վերկաց, անձնական հիգիենա, նախավարժանք,
  • 09:30-10։30. Նախաճաշ
  • 10։30-12:00
  • Միջավայրի մաքրման աշխատանքներ , գարնանային աշխատանքներ, ծառատունկ, 
  • Անաղբ միջավայր Արատեսում
  • 12։00-13։00-Տեխնոլոգիական ժամ. կտորե պայուսակների պատրաստում (Ռիմա Երեմյան), սովորում ենք գործել Սոնա Սարգսյանի հետ
  • 13։00-14։00- Ռազմամարզական ճամբարի մասնակիցների հետ հանդիպում, համատեղ աշխատանքներ
  • 14։00-15։00- Քայլք դեպի Խաչոց ձոր, քայլք դեպի Արատեսի վանք. տեղանքին ընկերներին ծանոթացնում են արդեն Արատեսում եղած սովորողները (Սոնա Սարգսյան, Վահագն Սերոբյան)
  • 15:00-16:00-Մարզական բակային խաղեր
  • 16։00-17։00- Ճաշի պատրաստում
  • 17:00-18։00-Ճաշ
  • 19։00-Հանգիստ, սեղանի թիմային ինտելեկտուալ խաղեր
  • 20։00-ընթրիք
  • 21:00- 22։00-Խաղեր, զրույցներ, քնարկումներ, երգ ու պար խարույկի շուրջ
  • 23;00-Անձնական հիգիենա, քուն

Օր 3, 22.05

Մասնակիցները

  1. Սոնա Սարգսյան 8-1 (կազմակերպիչ)
  2. Լևոն Վարդանյան 8-3
  3. Վահագ Սերոբյան 8-3
  4. Հրանտ Խաչատրյան 8-3
  5. Նարե Կարապետյան 8-3
  6. Անժելա Դադոյան 8-1
  7. Անաիս Բեգլարյան 8-3
  8. Էմիլ Հարությունյան 8-3
  9. Նանե Մարտիրոսյան 8-3
  10. Միքայել Շվագիր 8-3
  11. Գագիկ Ներսեսյան 8-3
  12. Վիկտորյա Ստեփանյան 8-3
  13. Դավիթ Սարգսյան 8-3
  14. Տիգրան Պապայան 8-3
  15. Մարիամ Արշակյան 8-3
  16. Լևոն Ստեփանյան 8-3
  17. Մանանա Հովակիմյան 8-1
  18. Էմիլ Դանիելյան 8-2
  19. Վիկտորյա Գիգոլյան 8-3
  20. Վարազդատ Միքայելյան 8-3

Արդյունքներ

Թողնել մեկնաբանություն