«Ես ընթերցող-խորհրդատու եմ» հանդիպում-քննարկում

Օրը՝ փետրվարի 18, ժամը՝ 12:00

Վայրը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Համագործակցությունը` Անուշ Ներսիսյանի, Երանուհի Խլղաթյանի հետ

Թեման՝ ընթերցանություն, գրքերի խորհրդատվություն

Մասնակիցներ՝ ութերորդ, իններորդ դասարանների սովորողներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝ ընթերցասիրության խթանում, ութերորդցիների և իններորդցիների ծանոթություն, համագործակցություն

Իրականացման ընթացքը՝

  • Քննարկում-խորհրդատվության նախապատրաստում,
  • Հանդիպում գրադարանում. հիմնական հարցադրումներ.
    • Ինչո՞ւ եմ կարդում:
    • Ի՞նչ հաճախականությամբ եմ կարդում:
    • Ի՞նչ եմ կարդում, ո՞ւմ խորհրդով:
    • Որքա՞ն հաճախ եմ լինում գրախանութներում, գրադարաններում:
    • Ի՞նչ խորհուրդ կտամ կարդալ:
    • Ի՞նչ խորհուրդ չեմ տա կարդալ:
    • Ինչպե՞ս կարդալ, ե՞րբ:
  • Խորհուրդ տրված գրքերից գրքացանկի կազմում, ընթերցում:
  • Հանդիպման լուսաբանում բլոգներում, ենթակայքում, կայքում:

Արդյունքներ՝ լուսաբանումներ, խորհուրդ-գրքացանկ:

Գրքատոնի նախօրեին կայացած այս համագործակցային հանդիպումը ընթերցանության ստուգատեսի շրջանակում էր: Ընթերցասեր սովորողները պատմում էին ընթերցանության իրենց փորձի մասին, խորհուրդ տալիս սիրելի գրքերը, քննարկում որոշները: Եկել էին նաև սկսնակ ընթերցողները՝ լավ գրքացանկ հավաքելու: Ինձ՝ դասավանդողիս համար հաճելի էր իրենց լսելը, զգալն այն ոգևորությունը և փորձառությունը, որով շատերը եկել էին:

Խորհուրդ-գրքացանկ

  1. Ագաթա Քրիստի «Սպանություն Արևելյան ճեպընթացում»
  2. Այզեկ Ազիմովի գիտաֆանտաստիկ ստեղծագործությունները
  3. Աննա Ֆրանկ «Աննա Ֆրանկի օրագիրը»
  4. Ալեքսանդր Դյումա «Կոմս Մոնտե-Քրիստո»
  5. Դանիել Սմիթ «Մտածել ինչպես Այնշթայնը»
  6. Դանիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»
  7. Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»
  8. Իլոն Մասկ «Երբ բոլորը քո դեմ են»
  9. Լևոն Նես «Բալզակ. մի շան պատմություն»
  10. Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»
  11. Նար-Դոս «Սպանված աղավնի»
  12. Շիրվանզադե «Քաոս»
  13. Շիրվանզադե «Պատվի համար»
  14. Ջեկ Լոնդոնի ստեղծագործությունները
  15. Ջոան Ռոուլինգ. Հարրի Փոթերի մասին վիպաշարը
  16. Ջոն Բոյն «Զոլավոր գիշերազգեստով տղան»
  17. Ջոն Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին»
  18. Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»
  19. Ռեյ Բրեդբըրի «Խատուտիկի գինի»
  20. Ռեյ Բրեդբըրի «451° ըստ Ֆարենհայթի»
  21. Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»
  22. Սթիվեն Հոքինգ «Համառոտ պատասխաններ՝ կարևոր հարցերին»
  23. Սթիվեն Քինգի պատմվածքները (սարսափ գրականության սիրահարների համար)
  24. Ստեփան Զորյան «Սպիտակ տան բնակիչները»
  25. Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը»
  26. Վիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ»
  27. Օ. Հենրի. նովելներ
  28. Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
  29. Ֆեոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»
  30. Ֆեոդոր Դոստոևսկի «Սպիտակ գիշերներ»

Թողնել մեկնաբանություն