Ունեք հնարավորություն` ձեռք բերելու դպրոցում պահված թերթիկը, որը ձեզ կբերի միավոր: Թերթիկը գտնելուց հետո պետք է հասցնեք ինձ ու ստանաք միավորը: Հաջողություն բոլորիդ: Սկսեցինք:
Փնտրի՛ր գաղտնաբառը:
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
***
Տրոյացիներն, անտեսելով Լաոկոոն քրմապետի նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխել են պարիսպներից ներս և զետեղել Աթենաս դիցուհու տաճարի մոտ։
***
Ամուսիններ Ջիմը և Դելլան անսպասելի ավարտով սենտիմենտալ նովելներից մեկի հերոսներն են:
Գտի՛ր թերթիկի տիրոջը:
Քերի Հյուլմը առաջին նորզելանդացի գրողն էր, որ իր հայտնի վեպի համար արժանացավ Բուքերյան մրցանակի:

***
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…
***
Թումանյանական հերոսուհիներից մեկի երջանկությունը կործանվում է նահապետական բարքերի պատճառով:
Պատասխան
Գաղտնաբառը «նվերն» էր: Առաջին հուշումը Դանիել Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունից էր, երկրորդը՝ Տրոյական ձին էր՝ նենգ նպատակով տրված նվերը, երրորդը հուշումը Օ. Հենրիի «Մոգերի ընծաները» նովելի մասին էր:
Թերթիկի տերն ընկեր Անուշ Ասատրյանն էր: Թումանյանական հերոսուհին Անուշն էր: Տերյանի բանաստեղծությունն էր՝ «Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար»: Քերի Հյուլմի վեպն ուներ հուշող վերնագիր՝ «Կմախքե մարդիկ»: Նկարում աշուն է. եղանակի անվան տառերը փոխում ենք և ստանում թերթիկի տիրոջ անունը:
- Արհեստագործ տղաներ-5 միավոր
- Լրագրողներ-1 միավոր