Ուսումնական ձմեռ. հեռավար ուսուցում

Շնորհավորում եմ Ամանորդ: Հուսամ՝ սիրուն օրեր ես ունեցել: Սպասում եմ, որ բլոգումդ կիսվես քո ամանորյա օրերի գույներով: Մի քանի տարբերակ եմ առաջարկում: Կարող ես նաև քոնը առաջարկել: Սիրով՝ ընկեր Մերի:

  1. Ամանորն ու նորը, որին սպասում եմ
    • Կպատմես, թե ինչպես անցավ տոնը քո ընտանիքում, ինչով էր տարբեր այն այս տարի:
    • Առաջարկում եմ պատմել նաև այս տարվանից քո ունեցած ակնկալիքներից:
    • Կարող ես զարդարել գրառումդ՝ արածդ գեղեցիկ լուսանկարներով:
  2. Ինչ եմ ընթերցել այս օրերին
    • Կպատմես, թե ինչ ես կարդացել այս օրերին, ինչպես ես կատարել ստեղծագործության ընտրությունը:
    • Առաջարկում եմ պատմել, թե ինչն է տպավորել ամենաշատը ստեղծագործության մեջ, ինչպիսին էին կերպարները, ինչ համեմատություններ ես գտել;
    • Կներկայանես, թե որ մտքերը դարձան քեզ համար ամենասիրելին:
    • Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:
  3. Տոնական ֆիլմադարանից մի ֆիլմի վերլուծություն
    • Կպատմես, թե ինչ ֆիլմեր ես դիտել, ինչպես ես կատարել ընտրությունդ:
    • Կներկայացնես քեզ շատ դուր եկած մի ֆիլմի վերլուծություն:
    • Կպատմես կերպարների, սցենարի առանձնահատկությունների մասին:
    • Գրառումդ կզարդարես թեմատիկ նկարներով:

Կարող ես աշխատանքդ ներկայացնել նաև տեսատարբերակով՝ տեսանյութի կամ ձայնագրության տեսքով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s