«Պապը և խաղալիքների խանութի աղջիկը» ամանորյա ներկայացումը

«Գեղարվեստը կրթահամալիրում» նախագծի շրջանակում

Իրականացման ժամանակը նոյեմբեր-դեկտեմբեր

Ներկայացման օրը՝ դեկտեմբերի 21` 14:00

Մասնակիցներ` ութերորդ դասարանի սովորողներ

Վայրը՝ Մայր դպրոցի Փոքր դահլիճ

Նպատակը` ամանորյա ներկայացման բեմադրում

Խնդիրներ`

  • Սովորողի ստեղծագործական, դերասանական կարողությունների զարգացում։
  • Տարբեր դասարանախմբերի սովորողների միջև համագործակցային, ընկերական կապի ամրապնդում։
  • Մասնակցություն ուսումնական օրացույցի ամանորյա նախագծերին։

Իրականացման ընթացքը.

  • Ներկայացման սցենարի պատրաստում սովորողների հետ,
  • Նախնական դերաբաշխում, ներկայացման փորձերի օրերի որոշում,
  • Ներկայացման փորձերի կազմակերպում,
  • Ներկայացման երաժշտական ձևավորման համակարգում սովորող Դավիթ Սարգսյանի հետ,
  • Անհրաժեշտ բեմական հանդերձների, զարդարանքների որոշում,
  • Դեկտեմբերի 20` բեմի զարդարում, հրավեր-գովազդի պատրաստում, հրապարակում և նախապատրաստական այլ աշխատանքներ,
  • Դեկտեմբերի 21՝ ամանորյա ներկայացման բեմադրում, լուսաբանում։

Ֆեյսբուքյան ուղիղ եթերը

Թողնել մեկնաբանություն