Բառակապակցություն. բառակապակցության տեսակները

Բառակապակցությունը շարահյուսական բաղադրյալ միավոր է, որի բաղադրիչ բառերը պահպանում են իրենց բառական արժեքը և կապված են քերականական, բայց ոչ ստորոգման հարաբերությամբ:

Բառակապակցությունները դասակարգվում են․

  1. Ըստ կազմության
  2. Ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի
  3. Ըստ գերադաս անդամի խոսքի մասային պատկանելիության

1. Ըստ կազմության բառակապացությունները լինում են պարզ (երկանդամ) և բարդ (բազմանդամ)։ Բառակապակցությունը միաբառ լինել չի կարող, այն կազմված է լինում երկու կամ ավելի բառերից, օրինակ՝ գեղեցիկ աղջիկ, Երևանի Մանկավարժական համալսարան և այլն։

2. Ըստ բաղադրիչների կապակցելիության, սերտության աստիճանի` բառակապակցությանները լինում են ազատ և կայուն։

Ազատ բառակապակցությունները կազմվում են խոսքի ժամանակ, և դրանց բաղադրիչները կարող են իրարից հեշտությամբ բաժանվել, գործածվել առանձին-առանձին, ինչպես նաև միանալ տարբեր բաղադրիչների հետ և ուրիշ բաղադրիչներ կազմել, օրինակ՝ պատանի բարեկամառաջին կարգ, քաղցր հայացք, զբաղվել ընթերցանությամբ բառակապակցությունների բաղադրիչները տարրալուծելի են , դրանց ստորադաս անդամները կարող են այլ գերադաս անդամների հետ գործածվել, այսպես՝ երիտասարդ բարեկամ, երրորդ կարգ, անմիտ հայացք, զբաղվել նկարչությամբ, ինչպես նաև ստորադաս անդամները կարող են գործածվել այլ գերադաս անդամների հետ, այսպես՝ պատանի մանկավարժ, առաջին դասարան, քաղցր միրգ, տարվել ընթերցանությամբ։

Կայուն բառակապակցությունները խոսքի ընթացքում չեն կազմվում, այլ կառուցված են լինում մշտապես իրար հետ գործածվող բաղադրիչներից և մեկ իմաստ են արտահայտում։ Այս բառակապակցությունների համար լեզվում նախապես ստեղծվել են պատրաստի կաղապարներ, այսպես՝ Ազգային ժողով, ծծմբական թթու և այլն։

Կայուն բառակապակցությունները լինում են երկու տեսակ՝ ոչ վերաիմաստավորված և վերաիմաստավորված։

Կայուն բառակապակցության ոչ վերաիմաստավորված իմաստով անվանվում են՝

  • Աշխարհագրական անունները, օրինակ՝ Սևանա լիճ, Մասիս սար, Հեռավոր արևելք և այլն,
  • Երկրների, պետությունների, մարզերի, քաղաքների ու գյուղերի անվանումները, օրինակ՝ Հայաստանի Հանրապետություն,  Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլն,
  • Պետական կառավարման մարմիններն ու գերատեսչությունները, օրինակ՝ Ազգային ժողով, Անվտանգության խորհուրդ և այլն,
  • Մարդկանց բաղադրյալ հատուկ անունները, օրինակ՝ Տիգրան Մեծ, Արշակ Երկրորդ, Իվան Ահեղ և այլն,
  • Գիտական տերմինները, օրինակ՝ բաղադրյալ ստորոգյալ, խոսքի մաս և այլն։
  • Պարբերականների, գրքերի, ստեղծագործությունների անվանումներ, վերնագրեր, օրինակ՝ «Գրական թերթ», «Վերք Հայաստանի» և այլն։

Վերաիմաստավորված բառակապակցությունների ներքո պետք է հասկանալ միայն դարձվածային միավորները` աչքից ընկնել, գլուխը կախ, քիթը ցից և այլն:

3. Ըստ գերադաս անդամի խոսքիմասային պատկանելիության՝ բառակապակցությունները լինում են՝

  • գոյականական,
  • ածականական,
  • թվականական,
  • բայական,
  • մակբայական,
  • դերանվանական։

Գոյականական գերադաս անդամ ունեցող բառակապակցությունները կարող են ունենալ գոյականի տարբեր հոլովներով արտահայտված լրացումներ, օրինակ՝ ոսկի երազ, երեխայի ձայն, աշնան քամի, ծղոտից գլխարկ, հյուսերով աղջիկ, հանդիպում գրասենյակում և այլն։ Առավել տարածված են ածականներով և թվականներով լրացումներոը, օրինակ՝ առաջին դասարան, պատկերազարդ նկար և այլն, քիչ չեն դերանուններով և մակբայներով լրացումները, օրինակ՝ համայն աշխարհը, առավոտյան մարմնամարզություն և այլն։

Հայերենում բավականին տարածված են ածականական գերադաս անդամով բառակապակցություններ, որոնց լրացումները կարող են արտահայտվել գոյականներով՝ խելքից պակաս, մտքով տկար, ածականներով՝ անսահման բարի, մակբայներով՝ արտաքուստ խաղաղ, թվականներով՝ երկու երեսանի, դերբայներով՝ գովելու արժանի, դերանուններով՝ այդքան գեղեցիկ։

Քիչ գործածական են թվականական գերադաս անդամով կազմված բառակապակցությունները։ Դրանցից են՝ մոտավորապես քսանհամարյա հարյուր։

Դերանվանական բառակապակցությունները քիչ են գործածվում։ Օրինակ՝ համարյա բոլորը, գրեթե այսքանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s