Հեռավար ուսուցում, 6-րդ դասարան, դաս 3

1.Տեքստի մեջ գտի´ր ուղղագրական սխալները և ուղղի´ր:

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.

-Տեղիցտ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսոր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի´ր նոր բարդ բառեր:
Հորդահոս, սառնորակ, անուշահամ, կենսագիր, զբոսանավ, կարմրազգեստ, գայլաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով` ստացի´ր նոր բառեր:
Բարձրախոս, դեղնակտուց, ջրաղաց, աշխարհամարտ, ծովածոց, լեռնագնաց, սրբավայր:

Ծանոթանում ենք Կոմիտասի ստեղծագործություններին:

ԱՇՈՒՆ ՕՐ

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

  1. Ի՞նչ տրամադրություն է իշխում ստեղծագործության մեջ:
  2. Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր:
  3. Բացատրում ենք մգեցված բառերը:
  4. Գտնում ենք ստեղծագործության մակդիրները:
ԱՇՈՒՆ-ԳԻՇԵՐ

Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան։

  1. Ինչի՞ մասին է ստեղծագործությունը:
  2. Առանձնացնում ենք գծիկով գրված բառերը, շարքին ավելացրո´ւ նման գրությամբ ևս մի քանի բառ:
  3. Գտնում ենք գոյականները. եզակի թվով գոյականները դարձնում ենք հոգնակի, հոգնակիով դրվածները` եզակի:

ԱՇՈՒՆ

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

  1. Աշնան մասին այլ ստեղծագործություններ հիշելով՝ համեմատի´ր այս գործի հետ:
  2. Մգեցված բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

  1. Ի՞նչ տպավորություններ ստացար ստեղծագործությունից:
  2. Ի՞նչ փոխաբերություններ կան ստեղծագործության մեջ:

ՀՈՒՆՁ

Ջեռավ ամառն ու ջեռավ,
Բերավ կատարն ու բերավ,
Ցայտեց ցորեն
Արտեն, ձորեն։
Ճամփաներում՝
Կյանք է եռում՝
Դաշտեն կալեր կիզվելով,
Հասկեն շարեր դիզվելով։Երգ ու տաղով
Ոսկի սայլեր ու որան.
Հերկ ու բաղով
Պղինձ-քայլեր շորորան։Երգ ու տաղեր՝
Ոսկի սայլեր օրորում,
Հերկ ու բաղեր՝
Պղինձ քայլեր շորորում։

  1. Երբևէ ականատես եղե՞լ ես հունձի: Հարազատներիցդ կարող ես հետաքրքրվել, հարցուփորձ անել: Արդյունքը կներկայացնես բլոգումդ:
  2. Հունձի մասին, հունձը նկարագրող այլ ստեղծագործություններ փնտրի´ր: Եթե գտնես, փորձի´ր համեմատել միմյանց հետ:

ՆՈՃԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՅՐԻՆԵՐ

Մուգ նոճիներ միգապար՝
Ճամփի վերև սիգապար՝
Դեպի երկինք հրազայր,
Կանաչ հուսով սրածայր,
Ճյուղերն ի վեր կոնավոր՝
Կարծես լինին տոնավոր։

Կուսատերև մայրիներ՝
Հուսաբեղուն այրիներ,
Փշերն աչքին պիշելով՝
Արև օրեր հիշելով,
Քարերի ծոց պատառել
Ամպերի գոգ կատարել։

  1. Նոճիների ու մայրիների մասին քեզ հետաքրքրող տեղեկությունները ներկայացրո´ւ բլոգումդ:
  2. Քեզ անծանոթ բառերը բացատրի´ր բառարանի օգնությամբ:
  3. Փորձի´ր այլ ծառերի նվիրված ստեղծագործություններ գտնել ու դասավորել դրանք այբբենական կարգով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s