Բանգլադեշյան պլեներ․ վլոգերության, կինո-ֆոտո փառատոնի ծրագիր

Փառատոնային օրակարգ

Հունիսի 16, ժամը՝ 11։00, աշխատանքային հանդիպում Մարինա Մկրտչյանի հետ, թեման՝ Ֆոտոպատմության առանձնահատկությունները։

Հունիսի 17, ժամը՝ 11։00, Մարկ Վարդանյանի և Արեգ Քեշիշյանի ցուցահանդեսի բացումը Արևմտյան դպրոցի վերնատանը:

Հունիսի 21, ժամը՝ 11։00, «Սովորող-սովորեցնող» նախագծով աշխատանքային հանդիպում Քոլեջի և միջին դպրոցի սովորողների միջև, թեման՝ Ռեպորտաժային նկարահանման առանձնահատկությունները:

Հունիսի 21, ժամը՝ 13։30, աշխատանքային հանդիպում ռեժիսոր Արփինե Սիմոնյանի հետ ֆիլմադարան ակումբում, թեման՝ Հայկական կարճամետրաժ ֆիլմեր:

Հունիսի 22, ժամը՝ 11։00, «Սովորող-սովորեցնող» նախագծով աշխատանքային երկրորդ հանդիպումը Քոլեջի և Միջին դպրոցի սովորողների միջև, թեման՝ Ռեպորտաժային նկարահանման առանձնահատկությունները․ աշխատանքների ամփոփում:

Հունիսի 23, ժամը՝ 11։00, «Պիքսել» ամսագրի շնորհանդես:

Հունիսի 23, ժամը՝ 13:00, Անհատական ցուցահանդեսներ․ Անի Սարգսյան և ընկերներ

Հունիսի 24, ժամը՝ 10։00, «Սովորող-սովորեցնող» նախագծով սեմինար-հանդիպում Միջին դպրոցի վլոգերներ Սեդա Ստեփանյանի և Մարիա Շոկարյանի հետ, թեման՝ Անձնական վլոգի զարգացումը տարբեր հարթակներում: Վայրը՝ Կենտրոնական ընթերցասրահ

Հիմնական ուղղությունները

1․Անհատական, ընտանեկան  և դասարանական TV-ներ:
2. Մարզական TV-ներ։
3․Անհատական կամ խմբային վլոգինգային նախաձեռնություններ։
4․Մեթոդական տեսադասեր. դասավանդման մեթոդի, նախագծային ուսուցման կազմակերպման-արդյունքների ներկայացում (առնվազն մեկ տեսանյութ, ցանկության դեպքում կարող են լինել մի քանիսը)
5․Կրթահամալիրային ֆոտո և վիդեո լուսաբանումներ։
6․Առցանց  ֆոտոցուցահանդեսներ։ /նախագծային կամ անհատական նախագծեր/
7․Ֆոտոպատում և ֆոտոշարք / անհատական, նախագծային, թեմատիկ ֆոտոշարքեր, ֆոտոպատմություններ/
8․
Մեդիագրադարանի հարստացում տեսանյութերի փաթեթով. մի թեմայով տարբեր մարդկանց, տարբեր նյութերի հավաքում, ներկայացում մի փաթեթով.
9․Լուսաբանում փառատոնային հարթակներից

Մեդիափառատոնին ուղարկվող տեսանյութերին և ֆոտոշարքերին ներկայացվող տեխնիկական պահանջներ.

  • Հաղորդումների տևողությունը՝ մինչև 10 րոպե
  • Տեսադասերի տևողությունը՝ մինչև 15 րոպե
  • Ներկայացվող հաղորդումների շարքը, տեսադասերը և ֆոտոշարքերը պիտի իրենց հետ կից ունենան կարճ նկարագիր (կամ ձևակերպված նախագծի հղում)
  • Թեմատիկ հաղորդումների շարքը, ֆոտոշարքերը, դասարանական TV-ները պիտի հավաքված լինեն մեկ հղումի տակ, լինեն հասկանալի ու համակարգված
  • YouTube-ում հրապարակված տեսանյութերի վերնագրերը պարտադիր պիտի լինեն հայատառ ու համապատասխանեն նյութի բովանդակությանը (ցանկալի է նկարագրի հատվածում նշել կրթահամալիրի անունն ու մասնաճյուղը, նաև մի քանի բառով նկարագրել՝ ինչի մասին է տեսանյութը)
  • Փառատոնին մասնակից նյութերը պիտի նկարված լինեն 2020-21 ուս. տարվա ընթացքում
  • Ֆոտոշարքերի նկարները պետք է ունենան մինիմալ տեխնիկական որակ
          Անվանակարգեր
    • Լավագույն ֆիլմ
    • Լավագույն վավերագրական ֆիլմ /դոկումենտալ, հետազոտական աշխատանք/
    • Լավագույն անիմացիոն ֆիլմ /մուլտֆիլմ/
    • Լավագույն օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն, գրագետ շարժում/
    • Լավագույն ռեժիսորական աշխատանք
    • Լավագույն մոնտաժային աշխատանք
    • Լավագույն մարզական TV
    • Լավագույն թեմատիկ լուսանկարչական շարք, ֆոտոպատում
    • Լավագույն ֆոտոֆիլմ
    • Լավագույն լուսանկար
    • Լավագույն տեսաբլոգ
    • Լավագույն անհատական Tv
    • Լավագույն ընտանեկան Tv
    • Մեդիագրադարանի հարստացում տեսանյութերի փաթեթով. մի թեմայով

Հայտերը կարող եք ուղարկել հունիսի 10-22-ը հետևյալ հղումով:

  • Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն լուսանկարչական ցուցահանդեսներ ֆիզիկական միջավայրում՝ Արևմտյան դպրոց-պարտեզում և Քոլեջում:
  • Կինոդիտում-քննարկումներ «Ֆիլմադարան» ակումբում:
  • «Սովորող-սովորեցնող» ձևաչափով ուսուցողական հանդիպումներ:
  • «Պիքսել» լուսանկարչական ամսագրի շնորհանդես:
  • Հանդիպում-քննարկումներ լուսանկարչության և հեռուստատեսության ոլորտներից:

Ամփոփում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s