«Հորինուկներ» խաղ գրական կերպարների շուրջ

Ժամկետը՝ ուսումնական երկրորդ շրջան

Մասնակիցներ՝ յոթերորդցիներ

Նպատակը՝ գրական կերպարների ուսումնասիրություն, դեդուկտիվ մտածողության զարգացում

Խաղի կանոններ, իրականացման ընթացք

  • Մասնակիցներից յուրաքանչյուրն ընտրում է մեկ գրական կերպարի, որին ինքը թաքցնում և մարմնավորում է: Յուրաքանչյուրը ձեռքին կրում է թերթիկ, որի վրա գրված է իր ընտրած կերպարի անունը:
  • Մասնակիցներից երեքը հորինուկներ են՝ կերպարներ, որոնք իրականում որևէ ստեղծագործությունից չեն և հորինված են հենց մասնակիցների կողմից:
  • Մասնակիցներից յուրաքանչյուրը սկսում է ներկայանալ՝ իր մասին որոշ բաներ պատմելով, հուշելով:
  • Ծանոթացումից հետո մասնակիցները սկսում են գուշակել, թե որ մասնակիցը որ կերպարին է թաքցնում՝ նպատակ ունենալով գտնելու հորինուկներին: Միմյանց տրվում են հարցեր:
  • Կասկածյալների թեկնածությունները դրվում են քվեարկության: Շատ ձայներ հավաքած մասնակիցը հեռանում է խաղից:
  • Խաղն ավարտվում է, երբ բոլոր հորինուկները հեռացվում են մասնակիցների շարքից:

Արդյունքներ՝ խաղի լուսաբանում բլոգներում, ենթակայքում, կայքում

Թողնել մեկնաբանություն