Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն

Ժամկետը՝ հոկտեմբերի 7-18

Տեղեկատվական տեսանյութեր

  • Ընտրում ենք թեմաներից մեկն ու հավաքում տեղեկություններ, դարձնում տեսանյութ:
    • Թարգմանչաց տոնի մասին
    • Գրաբարի մասին

Ընթերցումներ

  • Ընտրում ենք աստվածաշնչյան առակներից մեկը կամ մի քանիսը,
  • Ընթերցում ենք,
  • Դարձնում տեսանյութ կամ ձայնագրություն,
  • Վերջում անպայման նշում ենք, թե ինչպես ենք հասկացել առակը, ինչ կարծիք ունենք:
  • Գրաբարյան ընթերցումներ (նախ կընթերցենք, կյուրացնենք դասաժամերին, ապա կձայնագրենք):
  • Հին և միջնադարյան հոգևոր ընթերցումներ, հայրենների ընթերցումներ (նախ կընթերցենք, կյուրացնենք դասաժամերին, ապա կձայնագրենք):

Թարգմանություններ

Շնորհալիական հանելուկները արցախյան բարբառով (արցախցի սովորողների նախագիծը)

  • Ընթերցում ենք Շնորհալու հանելուկները:
  • Ընտրում ենք հանելուկներ ու դարձնում դրանք արցախյան բարբառով:
  • Ձայնագրում ենք ու դարձնում տեսանյութ:

Արդյունքներ

Արցախյան բարբառ-գրական հայերեն (խաղ արցախցի սովորողների մասնակցությամբ)

  • Դասարանը բաժանվում է թիմերի:
  • Յուրաքանչյուր թիմ որոշում է իր սուրհանդակին:
  • Արցախցի սովորողները տարբեր բառեր ու արտահայտություններ են հնչեցնում արցախյան բարբառով, որոնց` գրական հայերենով համարժեքները պետք է գուշակեն մյուս սովորողները:
  • Թիմը քննարկում է, որոշում պատասխանը, որ թիմի սուրհանդակն ուղարկում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին:
  • Միավոր վաստակում է թիմը, որ ուղարկում է ճիշտ պատասխանն առաջինը:

Նախագծերի արդյունքները

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s