Մանկավարժական ակումբին անդամակցելով

Մանկավարժական ակումբի անդամ դառնալով՝ ակնկալում եմ ձեռք բերել մանկավարժական նոր գիտելիքներ ու հմտություններ: Կարծում եմ, որ ակումբը մեծ հնարավորություն կտա յուրաքանչյուր մանկավարժի՝ ամենատարբեր մանկավարժական խնդիրների շուրջ լսելու և լսվելու: Ես նոր եմ մանկավարժության բնագավառում, արդեն իսկ սիրում եմ այն, սակայն հատկապես կարիք ունեմ լսելու, անընդհատ լսելու փորձառուներից: Ես կարող եմ թարգմանել ու համակարգել տարբեր հարցերի շուրջ ժամանակակից ու նորարարական մանկավարժության ձեռքբերումների մասին եղած ուսումնասիրություններ: Սիրով կմասնակցեմ ակումբի քննարկումներին:

Կառաջարկեմ Գրական ակումբի գործունեության նման ունենալ ամենշաբաթյա քննարկումներ մանկավարժական կոնկրետ, տարածված խնդրի շուրջ, քննարկման արդյունքներն ամեն անգամ մեկ անդամ կարող է համակարգել ու վերաձևել հոդվածի, որը կտեղադրվի ակումբի կայքում: Քննարկումներին կարող ենք հրավիրել նաև ամենատարբեր մասնագետների՝ լսելու խնդրի շուրջ եղած տարբեր մոտեցումներ: Օրինակ, դեռահասների կախվածության ճգնաժամը կարելի է քննարկել մասնագետ հոգեբանի հետ: Քննարկումներին հետաքրքիր ու օգտակար կլինի սեփական մանկավարժական փորձից բերված օրինակը: Կարծում եմ, որ նման քննարկումները շատ հաճելի կլինեն յուրաքանչյուր մանկավարժի համար:

Թողնել մեկնաբանություն