Մայրենի, 6-1, 3.10.2019

  • Քննարկում ենք օրորոցայինների շուրջ կազմակերպված խմբային աշխատանքները:
  • Քննարկում ենք աշակերտների կազմած ցանկերը, որոնցում ներառված են տարբեր թռչուններին նվիրված հայերեն երգերը:

Աշոտ Գրաշի

ԲԱՐԻ ԱՐԱԳԻԼ

Ես ոչ անտուն եմ, ոչ էլ տարագիր,
Ունեմ հանգրուան, 
Ունեմ օթևան`
Ազատ Հայրենիք, երջանիկ երկիր:

Բարով, արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, 
Արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ,
Բույն հյուսիր ծառին,
Բարդու կատարին։

Իմ մանուկների աստղերն են ցոլում
Լույսով անթառամ,
Շողերով վառման,
Վշտերս դառան ծաղիկներ փայլուն:

Արագիլ, ինձ հետ գովերգիր
Եայլա ու վրան,
Հանդեր հոտեւան,
Արտեր, այգիներ, մանուշակ երկինք։

Բարով, արագիլ, բախտի արագիլ,
Արագիլ գարնան, 
Արագիլ ամռան,
Իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ,
Բույն հյուսիր ծառին,
Բարդու կատարին։

  1. Ընթերցում ենք ու վերլուծում բանաստեղծությունը:
  2. Լսում ենք բանաստեղծության երաժշտական տարբերակը:
  3. Խոսում ենք հոմանիշների, հականիշների ու համանունների մասին:
  4. Կատարել առաջադրանքը:

Ընդգծված բառերը փոխարինել հոմանիշներով:

Մի ցատկով  բռնեց հանդուգնին:

Ինչո՞ւ քամահրանքով նայեցիր ու դուրս եկար:

Սկսել էր փոշմանել, որ երեկոն անցկացրել էր տանը` ընկերներից հեռու:

Վերջապես մտավ մի մեծ դահլիճ:

5. Կազմել նախադասություններ մարտ և մարտ, հոր և հոր, վար և վար, սեր և սերհամանուններով:

Կրկնել շաբաթվա ընթացքում անցածն ու պատրաստ լինել վաղվա ամփոփիչ աշխատանքին:

Տնային առաջադրանքներ

  • Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:

Գեղեցիկ, հաճելի, մարդկային, գիտուն, դուրեկան, ուշադիր, արժանի, թևավոր, ախորժելի, գունեղ, կարևոր, լուրջ, անամպ, տեղյակ, լուսավոր, գերակշռել, խոսուն, կարևոր:

  • Գրել շարադրանք «Իմ մանկության թռչունը» թեմայով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s