«Տերմինանոց» նախագիծ

Ժամկետը՝ ապրիլ

Մասնակիցներ՝ վեցերորդցիներ

Նպատակը՝ տերմինաբանության ուսումնասիրություն

Խնդիրներ՝

  • Զանազան հետաքրքիր տերմինների ուսումնասիրություն,
  • Տարբեր մասնագիտությունների տերմինների քննություն,
  • Հանդիպումներ ծնողների հետ, ծանոթություն նրանց մասնագիտական տերմինաբանությանը:

Իրականացման ընթացքը՝

  • Նախագիծը քննարկում ենք սովորողների հետ:
  • Ծանոթանում ենք տերմինների աշխարհին, քննարկում, թե ինչ է տերմինը, ինչ յուրահատկություններ ունի:
  • Տեսանյութեր և ձայնագրություններ ենք պատրաստում տարբեր տերմինների մասին:
  • Ուսումնասիրում ենք մեզ հետաքրքրող ոլորտների տերմինները, դրանց ծագումնաբանությունը, առանձնահատկությունները:
  • Ծնողների հետ կազմակերպում ենք ընտանեկան հարցազրույցներ, որոնց ժամանակ նրանք ներկայացնում ենք իրենց մասնագիտությունը, մասնագիտական տերմինները:
  • Կազմում ենք կրթահամալիրային տերմինացանկ:
  • Նախագիծն ամփոփում ենք թիմային վիկտորինաներով:

Արդյունքներ՝

  • Ուսումնասիրություններ
  • Տեսանյութեր
  • Ձայնագրություններ

Թողնել մեկնաբանություն