Կարդում ենք Հրանտ Մաթևոսյան

2022-2023 ուսումնական տարվա մշակում

Նախագծի նկարագրություն։ Մաթևոսյանական նախագծերը կրթահամալիրում սովորողներին ծանոթացնում են գրողի կերտած գեղարվեստական աշխարհին ու դրա ստեղծման նրբություններին: Ծմակուտյան աշխարհն ու դրա գրկում ապրող մարդիկ ընթերցողի ուշադրության կենտրոնում են հայտնվում, ցույց տալիս մաթևոսյանական արձակի գեղեցկությունը:

Նախագծի նպատակը՝ 

  • Ծանոթանալ Մաևթոսյան գրողին, նրա թողած գեղարվեստական ժառանգությանը:

Նախագծի խնդիրները՝ 

  • Գրողի ստեղծագործությունների ընթերցում, 
  • Մաթևոսյանի կերտած գեղարվեստական աշխարհի ուսումնասիրություն,
  • Ընթերցողական, վերլուծական հմտությունների զարգացում

Ժամանակացույցը։  Գրողը ծնվել է փետրվար ամսին, նախագիծը կարող է մեկնարկել ընթերցանության ստուգատեսի շրջանակում և շարունակվել, զարգացվել: Դասավանդողները նաև կարող են իրենց առարկայական օրացույցներում նախագծի իրականացումը թողնել նախընտրած ամսվան։ 

Մասնակիցներ։ Նախագիծը նախատեսված է միջին և ավագ դպրոցի սովորողների համար։ Կարող են մասնակցել նաև գործընկեր դպրոցներ, այլ ցանկացողներ։ Նախագիծը բաց է։ 

Իրականացման ընթացքը՝

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկների գրանցում, 
  • անելիքների ճշգրտում, նախագծի ամբողջացում՝ ելնելով առաջարկներից, 
  • ստեղծագործությունների ընթերցում,
  • քննարկումների կազմակերպում, 
  • գրավոր վերլուծությունների պատրաստում, հրապարակում, 
  • նախագծի ամփոփում, արդյունքների հանրայնացում։ 

Աշխատանքային ուղղություններ՝

  • ընթերցումներ,
  • քննարկումներ, 
  • մեդիանյութերի պատրաստում, 
  • ուսումնասիրություններ 
  • վերլուծություններ
  • կլոր սեղան-հանդիպումներ
  • ճամփորդություն / Մաթևոսյանի ծննդավայր` Ահնիձոր/ 
  • թատերական ներկայացումներ, մեդիաներկայացումներ 

Բովանդակությունը՝

Ընթերցանության նյութեր՝

Միջին դպրոց

Ավագ դպրոց 

Լրացուցիչ նյութեր

Ակնկալվող արդյունքը՝  

  • մեդիանյութեր
  • բլոգային ստեղծագործական, վերլուծական պատումներ
  • նախագծի ընթացքի լուսաբանում՝ TV-ռադիո հաղորդումների միջոցով, 
  • այլ՝ թատերական ներկայացում, ճամփորդություն։ 

Արդյունքների հանրայնացում՝

  • Հրապարակումներ բլոգներում, կայքերում, 
  • Արդյունքների ներկայացմամբ կլոր սեղան։ 

Նախագծային օրինակներ

Մշակումը՝ Մերի Սարգսյանի

Թողնել մեկնաբանություն