
- Գտիր բարդ նախադասությունները
- Որոշիր՝ որն է համադասական, որը՝ ստորադասական (գտիր կապակցման միջոցները, ըստ այդմ որոշիր նախադասության տեսակը)
- Որոշիր երկրորդական նախադասությունների բնույթ։
- Մեկնաբանիր կետադրությունը։
- Գտիր այս նախադասություններում թվականները, վերլուծիր ձևաբանորեն։
- Գտիր կապերը, որոշիր՝ հետադրություն են, թե նախադրություն։
- Դուրս բեր
- ա) կրկնակ բաղաձայն ունեցող 1 բառ.
- բ) Ձևաբանորեն վերլուծիր բակում, մաթեմատիկայից, օր, այնտեղ, մի, երբ, իրենց, մերկ, անապական, հրեղեն, հանկարծ, սաստիկ, անընդհատ, աստիճանաբար, ծածկելով, ցուցաբերած, չփրկեին, վառվում էր, ստացան բառերը
1. Վանքի բակում սաստիկ իրարանցում էր. անընդհատ գալիս էին նորանոր խմբեր։
2. Երբ նայում էի եղնիկի անապական աչքերին, տեսնում էի այնտեղ մի անհուն կարոտ։
3. Առաջին կարգի մեկական մրցանակ ստացան մաթեմատիկայից բարձր առաջադիմություն ցուցաբերած երկու ուսանող։
4. Արեգակի հրեղեն գունդը աստիճանաբար գնում էր դեպի մայրամուտ, և հորիզոնը վառվում էր շլացուցիչ գույներով։
5. Երեք օր էր, ինչ հայերը, վախենալով գազազած ամբոխից, փակվել էին իրենց տներում։
6. Խսիրի վրա մեկնվեց և կինը՝ թաղիքի տակ ծածկելով տղային, որ ցրտից կուչ էր եկել։
7. Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև մերկ ներբանները։
8. Երեխաները, անշուշտ, կխեղդվեին փոշու ամպի մեջ, եթե նրանց չփրկեին։
9. Հանկարծ անցորդների մեջ նկատեց Լուսիկին, որ իր առջևից գնում էր դպրոց։
10. Անտառում ուժեղ քամուց այնպես էին ճոճվում լորենիները, որ կարելի էր կարծել, թե կացնով ծառ են կտրում։
Լրացուցիչ կրթություն (տանը)
Կազմել այնպիսի ստորադասական նախադասություն, որի երկրորդական միտքը (մասը, նախադասությունը) կատարի:
- ենթակայի պաշտոն, օրինակ՝
- Եկավ նա, ով վաղուց էր խոստացել գալ:
- ստորոգելիի պաշտոն, օրինակ՝
- Իմ ուզածն այն էր, որ ամեն բան լավ ավարտվեր:
- որոշչի պաշտոն
- հատկացուցչի պաշտոն
- բացահայտչի պաշտոն
- ուղիղ խնդրի պաշտոն, անուղղակի տարբեր խնդիրների պաշտոններ
- տարբեր պարագաների պաշտոններ