«Կարդում ենք Թումանյան» նախագիծը

Նկարագրությունը: Հովհաննես Թումանյանը հայ մշակութային, հասարակական կյանքում մեծ ներդրում ունեցած գրող ու գործիչ է: Թումանյանական ստեղծագործությունները մեզ ուղեկցում են ողջ կյանքում՝ մանկությունից մինչ ծերություն, մանկական ոտանավորներից մինչ խոհափիլիսոփայական քառյակներ:

Փետրվարը լիքն է լինում թումանյանական տարբեր նախաձեռնություններով: Կրթահամալիրում իրականացվող տարաբնույթ նախագծերն էլ հարստացնում են գրողին նվիրված, նրա գործը հիշատակող ու շարունակ գնահատող, վերարժևորող միջոցառումների շարքը՝ թումանյանական շնչով լցնելով կրթական գործընթացը:

Նպատակը: Կրթահամալիրի բոլոր օղակներում փետրվար-մարտ ամիսներին իրականացվում են Հովհաննես Թումանյանին նվիրված տարբեր նախագծեր, որոնք կարող են լինել անհատական, խմբային, տարատարիք: Դրանց հիմնական նպատակն է Թումանյանի գործունեությանը ծանոթանալը, ստեղծագործություններն ընթերցել ու վերընթերցելը, դասերն ու խորհուրդները քննարկելն ու յուրացնելը:

Խնդիրներն են՝

  • Հովհաննես Թումանյանի թողած գրական ժառանգության ուսումնասիրություն,
  • Գրողի ստեղծագործությունների ընթերցում, վերլուծում, քննարկում, հանրայնացում,
  • Թումանյանական օրերի նշանավորում,
  • Թումանյանի՝ հայ ազգային կյանքում ունեցած դերի ու նշանակության արժևորում:

Ժամանակացույցը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ըստ ուսումնական օրացույցի, փետրվարի սկզբից մինչ մարտի կեսերը (ամեն տարի տրվում է հստակ ժամանակահատված) տոնում է Թումանյանական օրերը: Նախագծերը, պայմանավորված ծավալով, այլ առանձնահատկություններով, կարող են ավելի երկար ժամանակահատված ընդգրկել: Սովորաբար նախագծային օրերին հատկացված ժամանակում ներառվում է նաև փետրվարի 19-ը, որը սովորողների հետ հնարավորինս բովանդակալից ենք դարձնում տարբեր նախաձեռնություններով: Հաջորդիվ շարունակվում են նախագծային աշխատանքները, հոդվածների թողարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումների, մրցույթների կազմակերպում, ֆլեշմոբային ընթերցումներ և այլն:

Մասնակիցներ: Նախագծային աշխատանքներին մասնակցում են դասավանդողները, սովորողները, ծնողները և ընտանեկան դպրոցի այլ ներկայացուցիչներ, հյուրեր, այլ հետաքրքրվողներ: Դասավանդողն առավելապես խորհրդատուի և աշխատանքները համակարգողի գործառույթներն է իրագործում, թեպետ կարող է նաև իր ակտիվ մասնակցությունն ունենալ` տեսանյութեր ու ռադիոնյութեր պատրաստելով և այլն․․․

Իրականացման ընթացքը

  • Նախագծերի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • Նախագծի կազմում,
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում (հարկ եղած դեպքում՝ աշխատանքի բաժանում),
  • Նախագծի իրականացում,
  • Նախագծերի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում:

Աշխատանքային ուղղությունները

  • Ընթերցանություն (անհատական, ընտանեկան, խմբային-բերանացի)
  • Ուսումնասիրություններ և ստեղծագործական աշխատանքներ
  • Թեմատիկ խաղ-մրցույթներ
  • Ֆլեշմոբային առաջադրանքների մշակում
  • Գրողին առնչվող քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ
  • «Կլոր սեղան»-քննարկումներ
  • Վարպետության դասեր
  • Տեսադասեր
  • Բեմադրություններ
  • Աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր
  • Թումանյանական ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Քաղաքային թափառումներ

Նախագծի իրականացումը՝ ըստ կրթական օղակների

Նախակրթարանների նախագծային գործունեությունը: Նախակրթարաններում այս օրերին ծանոթանում են Թումանյանի հետ, ընթերցանությանը ակտիվ մասնակցում են ընտանիքները: Թումանյանական հեքիաթներ են ընթերցվում, բեմադրվում: Երեխաներին հաճախակի տրվում են հարցեր, զարգացնում նրանց բանավոր խոսքը: Սխալ արտասանած բառերը շտկվում են, ոչ հայերեն բառերի հայերեն տարբերակն է մատուցվում, անընդհատ խոսելով՝ զարգացնում են բանավոր խոսքը, ստեղծագործելու, հորինելու կարողությունը, միմյանց զիջելու, լսելու կարողությունը, ցածր խոսելու ունակությունը։

Կրտսեր օղակի նախագծային գործունեությունը: Կրտսեր դասարաններում մայրենիի օրերին իրականացվող նախագծերի հիմնական խնդիրներն են են սովորողի բանավոր ու գրավոր խոսքի, մեդիահմտությունների զարգացումը: Առաջին դասարանում այս շրջանը զուգորդվում է թումանյանական նախագծերի և բառուսուցման փուլի ավարտի հետ։ Որպես ստուգատեսային կետեր առանձնացվում են հետևյալները․

  • Սովորողների կողմից թումանյանական հեքիաթների հատվածաբար ընթերցում
  • Թումանյանական լեզվի յուրացում, անծանոթ բառերի բացատրություն
  • Թումանյանական լեզվով նոր հեքիաթի ստեղծում

Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական-դասարանական բլոգներում:

Միջին օղակի նախագծային գործունեությունը:

Միջին օղակում թումանյանական օրերը նշանավորվում են անհատական, ընտանեկան, բերանացի ընթերցումներով, քաղաքային թափառումներով, ճամփորդություններով, քննարկումներով, ներկայացումներով և այլ նախաձեռնություններով: Ուսումնասիրվում են Թումանյանի բանաստեղծությունները, քառյակները, պոեմները, բալլադները և այլ ստեղծագործություններ: Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում:

Ավագ օղակի նախագծային գործունեությունը:

Ավագ օղակում նախագծային այս օրերին ընթերցում են Թումանյանի արձակն ու պոեզիան, Թումանյանի ու Թումանյանին առնչվող հոդվածները: Կազմակերպվում են քաղաքային թափառումներ, ճամփորդություններ, ներկայացումներ, կլոր-սեղաններ, տարաբնույթ քննարկումներ: Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում:

Քոլեջի նախագծային գործունեությունը:

Քոլեջում ընթերցում են Թումանյան, այցելում գրողի տուն-թանգարան: Գրական խոսքի ակումբը կազմակերպում է տոնական քննարկում: Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում:

Նախագծի բովանդակությունը․

Կենսագրություն

Հեքիաթներ՝

Պոեմներ՝

Պատմվածքներ՝

Բանաստեղծություններ՝

Մուլտֆիլմեր՝

Հուշեր

Քառյակներ՝

Անեկդոտներ Լոռվա կյանքից  

Ճամփորդություններ՝

Թումանյանի ստեղծագործություններ առցանց շտեմարան թանգարանի կայքում

Առաջարկվող գրականություն՝

«Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի»

Վարդգես Ահարոնյան «Հովհաննես Թումանյան/ Մարդը և բանաստեղծը»

Նախագծի համալրման հիմքում` Անուշ Ներսիսյանի մշակումը

Արդյունքներ`

Թողնել մեկնաբանություն