Հայաստան-Արցախ համակեցության ճամբարի մասնակիցները երկուշաբթին սկսեցին բակային աշխատանքով: Օրը շարունակվեց Նաիրա Հարությունյանի և Ռոզա Գսպոյանի հետ մարզական պարապմունքով: Նախավարժանքից հետո կազմակերպվեցին մարզական և էստաֆետային խաղեր: Ութերորդցի սովորող Դավիթ Մնացականյանը դաս ունեցավ արցախցի սովորողների հետ՝ ծանոթացնելով նրանց բլոգավարության, կրթահամալիրային կայքերից ու մոնտաժային ծրագրերից օգտվելու նրբություններին: Ճաշելուց հետո սովորողները Հասմիկ Ուզունյանի հետ աշխատեցին մանրադիտակով՝ ուսումնասիրելով արյան բաղադրությունն ու բույսերի սերմերը:











