«Սասնա ծռերի հետ» նախագիծ

Աշխատանքները կատարում ենք, տեղադրում բլոգներում, հղումներն ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին`meri.sargsyan@mskh.am։

Իրականացման ժամկետը`ապրիլի 23-մայիսի 14

Մասնակիցներ` 6-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը` «Սասնա ծռեր» էպոսի և նրա հետ կապված գործերի ուսումնասիրություն

Իրականացման ընթացքը`

  • Էպոսի ընտանեկան ընթերցումներ, քննարկումներ:
  • Էպոսային բացահայտում.
    • Ընտրել էպոսում գործող որևէ կերպար (կարելի է ընտրել ոչ միայն կերպար, օրինակ` Թուր Կայծակին կամ Քուռկիկ Ջալալին),
    • Նրա մասին հավաքել հնարավորին շատ ու հետաքրքիր տեղեկություններ` ամբողջը ներկայացնելով տեսանյութի տեսքով:
  • Վերլուծական աշխատանքների թեմաներ
    • Մեր էպոսի տված դասերը
    • Զրույց Սասունցի Դավթի հետ
    • Թե Թուր Կայծակի ունենայի…
    • Մելիքի նմանների մասին
    • Եթե Փոքր Մհերն այսօր դուրս գար քարայրից…
    • Այլ թեմա

Արդյունքներ` տեսանյութեր, ռադիոնյութեր, ստեղծագործական աշխատանքներ

Թողնել մեկնաբանություն