Կետադրության օր
Կետադրում ենք տեքստը:
Ընկեր, սպասիր ինձ, որ կարողանանք միասին բարձրանալ այնտեղ լեռան գագաթը: Դու ամեն ինչ արագ մոռանալով առաջ ես շարժվում իսկ ինձ համար դժվար է այդքան արագ ընթանալը: Խնդիրները մեզնից մեծ ջանքեր պահանջող ուժասպառ են անում և մի պահ հասկանում ես որ հանգստի կարիք ունես ու ոչինչ չանելն է երազվում: Ես բարեբախտաբար հաղթահարել եմ ոչինչ չանելը բայց այդքան արագ գնալ հևասպառ վազել դժվարանում եմ: Քո արկածների հանդեպ սերը երբեմն մոռանում է իմ անդունդներից ունեցած վախերի մասին: Շատ արագ գնալիս ստիպված ես լինելու կանգ առնել իսկ կանգ առնելը կարող է հետդարձի սկիզբ դառնալ գիտես: Հիմա եղանակը լավն է գալիս ես: Հիմա ես կգամ քո ետևից լեռը մեզ է սպասում մենք բարձրանալուն: Գնացինք:
Լրացուցիչ կրթություն (տանը)

Չմոռանաս վաղը հետդ գիրք բերել:
- Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Անսահման հզորություն ու անսանձ գոռոզություն ուներ Թեմուրը: Միջնադարի ոչ մի քաղաք չէր կարող համեմատվել նրա նոր մայրաքաղաքի հետ: Ճարտարապետի ձին մի օր կորել էր այդ քաղաքի ամենամեծ պարտեզում և մեկամսյա որոնումներից հետո հազիվ գտնվել: Թեմուրն իր մայրաքաղաքի՝ Սամարղանդի շրջակայքի գյուղերն անվանել էր Բաղդադ, Կահիրե, Դամասկոս, որ աշխարհի մեծագույն քաղաքները որպես աննշան գյուղեր տեսներ:
- Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Մարգարտահատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենամեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամանոց մարգարիտն է:
Համպարը թանկարժեք նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սևավուն, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգահար կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել: