Հայոց լեզու, 9-րդ դասարան, 31.01.2023

Հունվարի 30

Նախադասության գլխավոր անդամներ, ենթակա

Դուրս գրել ենթականները, թե ինչով են արտահայտված։

Լուսաբացի շողքը երդիկից ներս էր ընկել, կարպետի վրա կաթնագույն շրջան գծել, երբ Սաքանը զարթնեց, տրեխները հագավ:

Ասյայի մոտով անցնելիս նա տեսավ սպիտակ շորը, վիզը, ուսի մի մասը, ուսի վրա սպիտակ շորի բարակ մի կտոր: Արագ մոտեցավ դռանը, մանգաղն առավ, դուրս եկավ:

Տան առաջ, առվի մոտ երեսը լվաց, սրբեց չուխի ծայրով, իջավ ձորը, այգում խոտ քաղելու: Ճանապարհին Սաքանը մի միտք էր անում՝ մե՞րկ էր քնել Ասյան, թե շապիկ կար հագին. եթե շապիկ կար, ինչո՞ւ ուսը բաց էր, գուցե կողքի սպիտակ շորը նրա շապի՞կն էր:

Կովը շուտ-շուտ գոմի դռանն էր նայում, հորթուկին լիզում, վիզը ախոռի փայտերին քսում, քերում: Տանն արդեն զարթնել էին, տեղաշորը հավաքել, կինը օջախն էր վառել, թեյի պատրաստություն էր տեսնում, երբ Սաքանը թարմ խոտի երկու խուրձ շալակին եկավ տուն:

Խոտի խուրձը կովի առաջ շաղ տալիս Ասյան էլ էր կանգնած Սաքանի կողքին: Նա ծիծաղում էր, երբ հորթը դունչը մեկնում էր կանաչ խոտին, հոտոտում և ոտքերը երերալով փախչում, գլուխը թաղում մոր կուրծի մեջ:

Ստուգում ենք լրացուցիչ կրթության աշխատանքը։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Գրել նախադասություններ, որտեղ կունենաք.

  • Պարզ ստորոգյալ պարզ ժամանակաձևով,
  • Պարզ ստորոգյալ բաղադրյալ ժամանակաձևով,
  • Բաղադրյալ ստորոգյալ գոյական ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ ածական ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ թվական ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ դերանուն ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ անորոշ դերբայ ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ ենթակայական դերբայ ստորոգելիով,
  • Բաղադրյալ ստորոգյալ հարակատար դերբայ ստորոգելիով։

Գրել նապադասություններ, որոնք կունենան ենթականեր` արտահայտված.

  • Գոյականով,
  • Ածականով,
  • Թվականով,
  • Դերանունով,
  • Անորոշ դերբայով,
  • Ենթակայական դերբայով,
  • Հարակատար դերբայով։
Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s