- Պատմում, քննարկում ենք Դափնեի մասին հունական լեգենդը: Ստուգում ենք կատարված առաջադրանքները:
- Ընթերցում ենք Ապոլլոնին ուղղված նամակները:
3. Նախադասաթյուններն աշխարհաբար գրիր՝ քանի ձևով կարող ես։
Ա) Ոչ յագեսցի ակն տեսանելով, եւ ոչ լցցի ունկն լսելով։ (Ժողովող Ա, 8)
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի — չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ
Նախադասաթյունն աշխարհաբա՛ր դարձրու։
Բ) Գովեսցէ զքեզ ընկերն եւ մի՛ քո բերան, օտարն, եւ մ՛ի քո շրթունք։ (Առակք ԻԷ, 2)
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե

Լրացուցիչ կրթություն (տանը)
Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am
Նախագծային աշխատանք՝ Թարգմանչաց տոնին նվիրված (ուղարկել մինչ ուրբաթ)
Ընտրել որևէ ազգի պատկանող (օրինակ՝ չինական, հնդկական, սկանդինավյան) մի առասպել կամ լեգենդ՝ դեռևս հայերեն չթարգմանված (ստուգիր համացանցի օգնությամբ), թարգմանել հայերեն: