
- Հոկտեմբերյան հավաք. քննարկում ենք, թե ինչ հանդիպումներ կարելի է կազմակերպել,
- Զրուցում ենք միֆերի մասին:
- Ընթերցում, քննարկում ենք Պիգմալիոնի մասին հունական լեգենդը:
- Արվեստագետը և ստեղծագործությունը
- Պատկերացումներ և իրականություն
- Արվեստը. երբ անշունչը շնչավորվում է:
- Պիգմալիոնի էֆեկտը
- Հնչյունափոխված արմատները գտի՛ր, գրի՛ր դրանց անհնչյունափոխ ձևերը և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Պատկերազարդ, բազկաթոռ, ոսկեվառ, մաքսանենգ, կաղնեփայտ, գրկել, լեռնաշղթա, պատուհան, ամառնամուտ, մարդամոտ, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ, ցուցանակ, սիրառատ, գինեվաճառ, գերեվաճառ, բարեգութ, մատենագիր, լուսամուտ:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am
- Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
- Նրա ստեղծած … հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
- Ծննդյան օրը փոքրիկին … մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
- Հագին … կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
- Տաճարի … արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
- Նրա … ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
- Ինձ … էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
- Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց: Օրինակ` լուսերես֊ույ֊ու։
ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:
բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից: