Հայոց լեզու, 9-րդ դասարան, 4.10.2022

  1. Հետևյալ բառերով մեկական նոր բառ կազմել այնպես, որ է կամ ի ձայնավորը հնչյունափոխվի:
    • Խինդ, նախնի, հրավեր, վրեժ, տեր, նվեր, շեն, քեն, պատվեր, շոգի, շիշ, կիթ, բիծ, թախիծ, ծաղիկ, սկիզբ, գիրկ, ոսկի:
  2. Նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում:
    • Ծաղկաբույծ, թախծոտ, ընկալել, փոթորկել, մտածել, կապկություն, մրրկածուփ, կոշկավաճառ, կրավորական, հոգեպարար, հակադրություն, խնդրագիրք, քեռակին, հոգեբանություն, թվական, ստահոդ:
  3. Հետևյալ բառերով մեկական բառ կազմել այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի:
    • Բուրդ, զուսպ, ումպ, խուռն, ունկ, հուր, շուրջ, լեզու, շուն, կկու, ճիճու, ունդ, ունչ, ժողովուրդ, սերունդ, պտուղ, քուրմ, առևտուր:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am

  1. Հետևյալ արմատներով երկուական բառ կազմել այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի:
    • Լույս, լույծ, ծույլ, փույթ, խույզ, սույզ, թույն, գույժ, բույր, ձույլ, կապույտ:
  2. Վերականգնել հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ ձևերը:
    • Ձնհալ, սառցարան, հրապուրիծ, անասնաբուծություն, մատուցող, հուսալի, համբուրել, ընկուզենի, ձնաբուք, արնանման, ատամնաբուժարան:

Թողնել մեկնաբանություն