
- Լրացուցիչ կրթության առաջադրանքների ստուգում:
- Սեպտեմբերյան աշխատանքների ամփոփում:
- Քննարկում ենք Հոկտեմբերյան հավաքին մեր մասնակցությունը:
- Հետևյալ բառերով մեկական նոր բառ կազմել այնպես, որ է կամ ի ձայնավորը հնչյունափոխվի:
- Խինդ, նախնի, հրավեր, վրեժ, տեր, նվեր, շեն, քեն, պատվեր, շոգի, շիշ, կիթ, բիծ, թախիծ, ծաղիկ, սկիզբ, գիրկ, ոսկի:
- Նշել, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել հետևյալ բառերում:
- Ծաղկաբույծ, թախծոտ, ընկալել, փոթորկել, մտածել, կապկություն, մրրկածուփ, կոշկավաճառ, կրավորական, հոգեպարար, հակադրություն, խնդրագիրք, քեռակին, հոգեբանություն, թվական, ստահոդ:
- Հետևյալ բառերով մեկական բառ կազմել այնպես, որ ու ձայնավորը հնչյունափոխվի:
- Բուրդ, զուսպ, ումպ, խուռն, ունկ, հուր, շուրջ, լեզու, շուն, կկու, ճիճու, ունդ, ունչ, ժողովուրդ, սերունդ, պտուղ, քուրմ, առևտուր:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am
- Հետևյալ արմատներով երկուական բառ կազմել այնպես, որ ույ երկհնչյունը հնչյունափոխվի:
- Լույս, լույծ, ծույլ, փույթ, խույզ, սույզ, թույն, գույժ, բույր, ձույլ, կապույտ:
- Վերականգնել հնչյունափոխված հիմքերի անհնչյունափոխ ձևերը:
- Ձնհալ, սառցարան, հրապուրիծ, անասնաբուծություն, մատուցող, հուսալի, համբուրել, ընկուզենի, ձնաբուք, արնանման, ատամնաբուժարան: