Մայր դպրոցում այսօր մեկնարկեց ամառային ընթերցանության ճամբարը: Ընթերցասերների խումբը օրը սկսեց բակային տարածքի մաքրությամբ: Հաջորդեց քննարկումը ընթերցանության նրբությունների շուրջ: Խաղացինք կերպարային պանտամիմա, ծանոթացանք կարճ պատմվածքի ժանրին, ընթերցեցինք կարճ պատմվածքներ «Պատուհան» թարգմանչական ամսագրից, քննարկեցինք, վերլուծեցինք կարդացածը: Ճամբարականները ծանոթացան ժանրի առանձնահատկություններին ու փորձեցին ստեղծել սեփական կարճ պատմվածքները: Օրը եզրափակեցինք ազատ ընթերցանության ժամով: Ընթերցելը, քննարկելը, ստեղծագործելն ու զվարճանալը մեր ճամբարի հավեսն են: Օրվա մի քանի պահեր՝ տեսանյութում:
Ճամբարային օրակարգը
- 10:00-Ամառային բակային աշխատանքներ
- 10:20-Զրուցում ենք.
- Ինչո՞ւ ընթերցել, ի՞նչ ընթերցել և ինչպե՞ս:
- Ընթերցանության տեխնիկան
- Գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն, գրական ժանրերը
- 10:50-Ընթերցում ենք կարճ պատմվածքներ «Պատուհան» թարգմանչական ամսագրից:
- 11:20-Ընդմիջում
- 11:30-Քննարկում ենք ընթերցածը:
- 12:00-Խաղում ենք.
- Կերպարային պանտամիմա
- Պետք է անխոս, շարժումներով ցույց տալ տվյալ կերպարին:
- Կերպարային պանտամիմա
- 12:20-Ստեղծագործական հավես աշխատանքներ
- Ստեղծում ենք կարճ պատմվածքներ (Սառցալեռան կամ բացթողումների սկզբունքը գրականության մեջ)
- 13:00-Ազատ ընթերցանության ժամ
- 14:00-Ճամբարային օրվա ամփոփում
