Ժամանակը՝ օգոստոսի 15-19, ժամը՝ 10:00-14:00

Վայրը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան, Մայր դպրոց
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ, այլ ցանկացողներ
Նպատակը՝ ընթերցանության հմտությունների զարգացում, գրականության հանդեպ հետաքրքրության մեծացում
Խնդիրներ՝
- Տարբեր ստեղծագործությունների ընթերցում, քննարկում,
- Նոր սերնդի ընթերցողական նախասիրությունների ուսումնասիրում,
- Ինտելեկտուալ խաղերով ու զվարճալի առաջադրանքներով գրականության շուրջ գիտելիքների համալրում,
- Ծանոթություն գրողական տարբեր հնարքների, օրինակների փնտրտուք հայտնի ստեղծագործություններում,
- Նոր ստեղծագործությունների հեղինակում:
Անհրաժեշտ նյութեր, միջոցներ
- Գրքեր (բերում է ճամբարականը, կամ տրամադրում է գրադարանը),
- Էեկտրոնային ընթերցիչներ (բերում է ճամբարականը, կամ տրամադրում է գրադարանը),
- Թուղթ, մատիտներ, նկարչության համար անհրաժեշտ պարագաներ (ըստ ցանկության),
Ծանոթացում-քննարկումներ
- Ինչո՞ւ ընթերցել, ի՞նչ ընթերցել և ինչպե՞ս: Տեխնիկան և ընթերցանությունը (համացանց, հավելվածներ, քինդլ ընթերցիչներ), ընթերցանության տեխնիկան
- Գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն
- Գեղարվեստական գրականության ժանրերը
- Փորձարարական, նորարար գրականությունը. ընթերցողի դերի ակտիվացումը, ընթերցողը և տեքստը
- Հեղինակի դերը ստեղծագործության մեկնաբանության մեջ
- Պատմողը և նրա տեսակները, անվստահելի պատմողը, դեմքերի խաղը
- Հորինվածի և իրականի սահմանները.
- Բանահյուսություն
- «Հեքիաթը մանուկների համար է» միֆը
- Ֆենթզի և ֆանտաստիկա. ժանրային թերություններ և առավելություններ
- Սառցալեռան կամ բացթողումների սկզբունքը գրականության մեջ
- Թրիքսթերային կերպարները գրականության մեջ և ոչ միայն
- Ֆասթֆուդային գրականություն. ինչպե՞ս տարբերել: Նոր ընթերցող կերտող և ընթերցողին հարմարվող տեքստեր
- Նոր սերնդի ընթերողական հետաքրքրությունները. ֆանֆիկային գրականություն, կոմիքսներ, մանգաներ
- Ինիցիացիայի ծեսի, անձի երկատման և այլ տարածված սյուժեներ գրականության մեջ
- Վերնագրային խաղեր
Ինտելեկտուալ զվարճանք
- Բարեկամական կապեր
- Պետք է գուշակել հայտնի կերպարներին միավորող կետերը:
- Կերպարային պանտամիմա
- Պետք է անխոս, շարժումներով ցույց տալ տվյալ կերպարին:
- Գրքային գովազդներ, հակագովազդներ
- Խոսող գրքաշապիկներ
- Գրքաշապիկի ուսումնասիրմամբ պետք է փորձել գուշակել ստեղծագործության թեման, մոտիվները:
- Սիրելի ստեղծագործության գրքաշապիկի այլընտրանքային տարբերակի ստեղծում (թղթային կամ թվային), նկարազարդումներ, էջանշաններ
- Ստեղծագործական հավես աշխատանքներ
- Հորինում ենք ստեղծագործություններ, որոնց մասերը կարելի է կարդալ տարբեր հաջորդականություններով և ստանալ տարբեր պատմություններ:
- Ստեղծում ենք «կիսատ թողնված» տեքստեր:
- Ստեղծում ենք պատմություներ, որտեղ կլինեն անվստահելի պատմողներ, տարբեր պատմողներ:
- Հորինում ենք կարճ պատմվածքներ:
- Ստեղծում ենք հեքիաթների ժամանակակից տարբերակներ:
Ընթերցանության նյութեր
- Կարճ պատմվածքներ «Պատուհան» թարգմանչական ամսագրից
- Խորխե Լուիս Բորխես «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»
- Այզեկ Ազիմով «Վայր, որտեղ ջուր շատ կա»
- Ջոան Ռոուլինգ «Հրաշագործը և ցատկոտան կաթսան»
- Հերման Հեսսե «Բանաստեղծը»
Իրականացման ընթացքը
- Ամառային բակային աշխատանքներ
- Զրուցում ենք.
- Ինչո՞ւ ընթերցել, ի՞նչ ընթերցել և ինչպե՞ս:
- Ընթերցանության տեխնիկան
- Գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրականություն, գրական ժանրերը
- Ընթերցում ենք կարճ պատմվածքներ «Պատուհան» թարգմանչական ամսագրից:
- Ընդմիջում
- Քննարկում ենք ընթերցածը:
- Խաղում ենք.
- Կերպարային պանտամիմա
- Պետք է անխոս, շարժումներով ցույց տալ տվյալ կերպարին:
- Կերպարային պանտամիմա
- Ստեղծագործական հավես աշխատանքներ
- Ստեղծում ենք կարճ պատմվածքներ (Սառցալեռան կամ բացթողումների սկզբունքը գրականության մեջ)
- Ազատ ընթերցանության ժամ (բացօթյա)
- Ճամբարային օրվա ամփոփում
- Ամառային բակային աշխատանքներ
- Զրուցում ենք.
- Փորձարարական, նորարար գրականությունը. ընթերցողի դերի ակտիվացումը, ընթերցողը և տեքստը
- Հեղինակի դերը ստեղծագործության մեկնաբանության մեջ
- Ընթերցում ենք Խորխե Լուիս Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»
- Ընդմիջում
- Քննարկում ենք ընթերցածը:
- Խաղում ենք
- Բարեկամական կապեր
- Պետք է գուշակել հայտնի կերպարներին միավորող կետերը:
- Բարեկամական կապեր
- Ստեղծագործական հավես աշխատանքներ
- Հորինում ենք ստեղծագործություններ, որոնց մասերը կարելի է կարդալ տարբեր հաջորդականություններով և ստանալ տարբեր պատմություններ:
- Ազատ ընթերցանության ժամ
- Ճամբարային օրվա ամփոփում
- Ամառային բակային աշխատանքներ
- Զրուցում ենք.
- Պատմողը և նրա տեսակները, անվստահելի պատմողը, դեմքերի խաղը
- Ընթերցում ենք Այզեկ Ազիմովի «Վայր, որտեղ ջուր շատ կա» գիտաֆանտաստիկ պատմվածքը:
- Ընդմիջում
- Քննարկում ենք ընթերցածը
- Խաղում ենք.
- Խաղում ենք վերնագրային խաղեր
- Փորձում ենք վերնագրերի օգնությամբ գուշակել բովանդակության հետ կապված որևէ բան:
- Վերնագրերը համապատասխանեցնում ենք գրքերի բովանդակության համառոտ նկարագրին:
- Ստեղծագործական հավես աշխատանքներ
- Ստեղծում ենք պատմություներ, որտեղ կլինեն անվստահելի պատմողներ, տարբեր պատմողներ:
- Ազատ ընթերցանության ժամ
- Խեցեգործության ժամ. կերտում ենք կերպարներ, փորձում գուշակել միմյանց ստեղծածը
- Ճամբարային օրվա ամփոփում
- Ամառային բակային աշխատանքներ
- Զրուցում ենք.
- Հորինվածի և իրականի սահմանները.
- Բանահյուսություն
- «Հեքիաթը մանուկների համար է» միֆը
- Ֆենթզի և ֆանտաստիկա. ժանրային թերություններ և առավելություններ
- Հորինվածի և իրականի սահմանները.
- Ընթերցում ենք
- Ընդմիջում
- Քննարկում ենք ընթերցածը
- Խաղում ենք
- Ֆանտաստիկ պատկերներով տարբեր խնդիրների գուշակում, մեկնաբանում (օր.՝ հոգնած, նստած պայուսակ)
- Գովազդում/հակագովազդում ենք տարբեր գրքեր
- Ստեղծագործական հավես աշխատանքներ
- Ստեղծում ենք որևէ հեքիաթի ժամանակակից տարբերակը:
- Ազատ ընթերցանության ժամ
- Ստեղծած աշխատանքների ներկայացում ագարակում, հեքիաթներից հետո՝ զովացնող լող
- Ճամբարային օրվա ամփոփում
- Ամառային բակային աշխատանքներ
- Զրուցում ենք.
- Ինիցիացիայի ծեսի, անձի երկատման և այլ տարածված սյուժեներ գրականության մեջ
- Ֆասթֆուդային գրականություն. ինչպե՞ս տարբերել: Նոր ընթերցող կերտող և ընթերցողին հարմարվող տեքստեր
- Նոր սերնդի ընթերողական հետաքրքրությունները. ֆանֆիկային գրականություն, կոմիքսներ, մանգաներ
- Ընթերցում ենք Հերման Հեսսեի «Բանաստեղծը»:
- Աուդիոգիրք
- Ընդմիջում
- Քննարկում ենք ընթերցածը:
- Խաղում ենք
- Խոսող գրքաշապիկներ
- Գրքաշապիկի ուսումնասիրմամբ պետք է փորձել գուշակել ստեղծագործության թեման, մոտիվները:
- Խոսող գրքաշապիկներ
- Ստեղծագործական հավես աշխատանքներ
- Ստեղծում ենք «կիսատ թողնված» տեքստեր:
- Սիրելի ստեղծագործության գրքաշապիկի այլընտրանքային տարբերակի ստեղծում (թղթային կամ թվային), նկարազարդումներ, էջանշաններ (միմյանց նվիրելու համար)
- Ազատ ընթերցանության ժամ
- Ճամբարային օրվա ամփոփում
Մասնակիցների ցանկ
- Անահիտ Ալեքսանյան
- Արփի Աբրահամյան
- Անժելա Դադոյան
- Դավիթ Սարգսյան
- Վահան Սարգսյան
- Էդմոն Սահակյան
- Եվա Խաչատրյան