Չորրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Չորրորդ ուսումնական շրջանը մեր ջոկատի համար հագեցած էր ստեղծական աշխատանքներով, զվարճությամբ ու նոր բացահայտումներով: Մինչ պատմելը` մի քանի վայրկյան սովորողների նախաձեռնած` մաքարության հավես աշխատանքից` ճամբարային շրջանը սկսելուն ընդառաջ:

Ճամբարային ուղղություններից մեկն արվեստն էր: Ճամբարային գրեթե յուրաքանչյուր օր քննարկում էինք ունենում միֆերի` գրականության մեջ, առհասարակ, կյանքում ունեցած դերի մասին, անդրադառնում հին հունական առասպելներին, լեգենդներին, դրանց զարգացմանը գրականության մեջ, սկանդինավյան, ճապոնական դիցաբանությանը, վերջինները դիտարկեցինք նաև որպես նոր սերնդի նախասիրություններից մեկի` կոմիքսների, մանգաների (գրաֆիկական նովելների) աղբյուր: Իհարկե, խոսեցինք նաև թատրոնի մասին, նրա ստեղծման ու զարգացման: Մեր քննարկումները ճամբարային օրվա ընթացքումն ստանում էին հետաքրքիր կիրառական դրսևորումներ:

Թատրոնի մասին քննարկումներին հաջորդում էին ճամբարականների մի խմբի թատերական ներկայացման փորձերը` սովորող Միքայել Շվագիրի անհատական նախագծով: Միքայելն այս անգամ պիես էր հեղինակել` նվիրված ֆրանսիացի հայտնի էքզիստենցիալիստներ Ալբեր Կամյուին և Ժան Պոլ Սարտրին` նպատակ ունենալով ներկայացնել նրանց բերած, զարգացրած գաղափարները, կյանքը, անձնական ողբերգությունները, ընկերությունը: Բեմադրությունը հանդիսատեսին ներկայացվեց հունիսի 9-ին` որպես ճամբարային-թատերական գործունեության ամփոփում:

Ճամբարականների մյուս խումբը դիցաբանության շուրջ քննարկումներից հետո մասնակցում էր քվեսթային խաղերին, որոնք այս անգամ հիմնականում դիցաբանական թեմատիկայով էին` որպես սովորածի և քննարկածի` խաղային գործունեությամբ համալրում:

Ունենում էինք քննարկումներ նաև ճամբարականների կողմից առաջարկվող թեմաների շուրջ, օրինակ` խոսքի ազատության ու դրա հետևանքների, դեռահասի կողմից ժամանակի կառավարման և այլն:

Հունիսի մեկը նշեցինք յուրահատուկ խանդավառությամբ ու աշխուժությամբ: Մասնակցեցինք Մարմարյա սրահում կազմակերպված երաժշտական տոնին, Արևելյան դպրոց-պարտեզում էլ սովորող-սովորեցնող ձևաչափով հետաքրքիր հանդիպում-քննարկում էինք պատրաստել կրտսերների համար` համագործակցելով Մարինե Ամիրջանյանի հետ: Ութերորդցի ճամբարականները, ամփոփելով իրենց երեք տարիների գործունեությունը, Միջին դպրոցի ապագա վեցերորդցիներին պատմում էին դպրոցի առանձնահատկությունների, փոփոխությունների դժվարությունների ու ապրած հավեսի մասին, լսում էին նրանց` Միջին դպրոցի մասին ունեցած պատկերացումների շուրջ, պատասխանում հետաքրքրող հարցերին:

Մենք նաև ունեցել ենք թաղամասային, քաղաքային թափառումներ, որպես հունիսիմեկյան տոնի հավես եզրափակում` Անգլիական այգում մասնակցել ենք «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» գրքի շնորհանդեսին: Մի խումբ սովորողների հետ մենք այնտեղ էինք՝ վայելելու կախարդական մթնոլորտն ու Ռոուլինգով տարվածների ոգևորությունը: Ջոան Ռոուլինգն ու փոթերյան նախագծերը շուրջ երկու տարի անպակաս ես եղել մեր ամանորյա նախագծային փաթեթներից: Կարդացել, քննարկել, ներկայացրել ենք Փոթեր, թարգմանել գրողի՝ վիպաշարին առնչվող հեքիաթների ժողովածուն՝ «Բարդ Բիդլի հեքիաթները»: Վիպաշարի հերթական գրքի հայերեն թարգմանությունը մեծ նվեր էր նաև մեզ համար:

Մեր ճամբարային օրերը հագեցած էին նաև պարային, երաժշտական, տեխնոլոգիական, մարզական գործունեությամբ: Հեծանվավարությունն ու լողը ճամբարականների մարզական ժամանցի անխախտ բաղադրիչն են: Իսկ իսկական հարսանեկան ծեսին ընդառաջ՝ հավես աշխատանքը դարձավ Հարսանեկան հրավիրատոմսերի պատրաստումը:

Ամառային ճամբարն ամփոփեցինք «Զանգակ» գրատուն այցով: Գրատանը սովորողները ծանոթացան գրքերի բաժիններին, դրանց առանձնացման սկզբունքներին, տեղի ընթերցանության գոտուն, գրքի խորհրդատուի աշխատանքի առանձնահատկություններին: Հաջորդեց քննարկումը գրքի ամառային, մանկական փառատոնի շուրջ, «Եկեք ստեղծենք մեծ արվեստ» ձեռնարկի և ընթերցելու մշակույթի: Քննարկեցինք տարբեր հեղինակների աշխատանքներ: Գրատնից դուրս գալուց հետո շարունակեցինք մեր քաղաքային թափառումները:

Այս ամառային ճամբարը ստացվեց հագեցած, բազմաբաղադրիչ ու հարուստ` ճամբարականների տարաբնույթ նախաձեռնություններով:

Արվեստի փառատոնին ընդառաջ

Թափառումներ, այցելություններ

Ինտելեկտուալ ժամանց

Մարզական ժամանց

Հարսանեկան ծեսին ընդառաջ

Ճամբարային օրակարգերը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s