Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում (8-րդ դասարան)

Երրորդ ուսումնական շրջանում հայոց լեզվի և գրականության ուսուցումը ութերորդցիների համար հագեցած էր իմ և իրենց կողմից առաջարկվող մի շարք նախաձեռնություններով:

Փետրվարին սկսեցինք ընթերցողի ստուգատեսը` Տերյան-Թումանյան-Չարենց` ավանդական, բայց մշտապես պահանջված, սիրված ու շարունակ թարմացվող ընթերցում-ուսումնասիրություններով: Ընթերցողի ստուգատեսի շրջանակում փետրվարի 19-ին միասին վայելեցինք գրքատոնի հավեսը: Ընթերցեցինք, քայլեցինք, մասնակցեցինք Newmag Winter Fest 2022-ին: Եղանք նաև «Անտարես» հրատարակչության «Դարան» գրախանութում, սիրով այցելեցինք այնտեղ՝ բաց չթողնելով գրականագետների, խմբագիրների, լիքը ընթերցասերների հանդիպելու հնարավորությունը: Նախօրեին էլ ութերորդցի և իններորդցի ընթերցողները հավաքվել էին գրադարանում` իրար սիրուն գրքեր խորհուրդ տալու: Կազմվեց առաջարկվող գրականության ցանկ, որից հանդիպման մասնակիցները հետևողականորեն օգտվեցին:

Մեր ընթերցողական-ստուագատեսային աշխատանքները չարենցյան ընթերցումներով շարունակվեցին մարտին: «Ձոն» ստուգատեսը մեզ օգնեց մոր կերպարը խորությամբ ուսումնասիրել ազգային լեզվամտածողության, հոգեբանության, արվեստի մեջ: Մարտի 7-ին սովորողների մի խմբով մասնակցեցինք «ԳիտՍԵՐունդ» ծրագրին նվիրված համաժողովի բացմանը, նորարար դասերին: Դա թույլ տվեց բազմաթիվ ընդհանրություններ գտնել մեր մանկավարժության հետ, վերարժևորել նորարար մանկավարժական մեթոդների կարևորությունը:

Ապրիլին սկսեցինք իրականացնել Հանրային աուդիտի նախագիծը` որպես աշխատանքային ուղղություն վերցնելով ութերորդցիների կողմից իններորդցիների բլոգների ստուգումը, ուսումնասիրումը: Սովորող Միքայել Շվագիրի և նրա աշխատասեր ընկերների թիմի հետ ապրիլի 28-ին բեմադրեցինք «Կաֆկա» փիլիսոփայական ներկայացումը, որը սիրվեց և վերաբեմադրվեց նաև մայիսին: Կազմակերպեցինք հանդիպում-քննարկում կրթահամալիրի ծնող, լավ բարեկամ Մհեր Արշակյանի հետ Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» ստեղծագործության շուրջ: Ապրիլ-մայիսյան լարված աշխատանքները հաջող արդյունքների հասցնելով` շտապեցինք չքնաղ Արատես` լիքը հավես նախագծեր իրականացնելու: Հիմնական ուղղություններն էին տեխնոլոգիական, էկոլոգիական, ռազմամարզական գործունեությունները:

Սովորող Սեդա Ստեփանյանի նախաձեռնությամբ` Մայիսյան հավաքի շրջանակում հանդիպում-քննարկում կազմակերպվեց նաև թատերական ստուդիայի սովորողների հետ, քննարկման թեման թատրոնն ու կինոն էին:

Ուսումնական շրջանն ավարտեցինք սիրված ու միշտ սպասված թիմային վիկտորինաներով: Որպես Ելքի ստուգատես, մեր համատեղ աշխատանքի ամփոփում` սովորողներն իրականացրին անհատական տարաբնույթ նախագծեր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s