Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում (9-րդ դասարան)

Իններորդցիների հետ երրորդ ուսումնական շրջանում կենտրոնացանք անհատական նախագծերի և մասնագիական գրականության ընթերցանության վրա: Դրանց զուգահեռ` իրականացրինք նաև օրացուցային նախագծեր ու մասնակցեցինք տարբեր ընթերցողական նախաձեռնությունների:

Ընթերցողի ստուգատես. օրացուցային նախագծեր: Փետրվար-մարտ ամիսներին ընթերցեցինք Տերյան, Թումանյան, Չարենց, ուսումնասիրեցինք, քննարկեցինք, ձայնագրեցինք:

Սովորողների աշխատանքներից

Կարդում ենք Տերյան

Կարդում ենք Թումանյան

Կարդում ենք Չարենց

Փետրվարի 18-ին` Գրքատոնի նախօրեին, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում իններորդցիները հանդիպեցին ութերորդցի ընթերցասերների խմբի հետ` գրքային խորհրդատվության:  Կազմվեց առաջարկվող գրականության ցանկ, որից հանդիպման մասնակիցները հետևողականորեն օգտվեցին:

Մասնագիտական գրականության ընթերցանություն: Որպես ստուգատեսի ամփոփում-զարգացում` սովորողների հետ, ըստ իրենց ընտրած, նախասիրած մասնագիտությունների, առանձնացրինք, կազմեցինք մասնագիտական ընթերցանության գրքացանկ: Գրքացանկում յուրաքանչյուր սովորողի համար առանձնացված էին մասնագիտական գրքեր, տեսանյութեր` ընտրված համապատասխան մասնագետների խորհրդատվությամբ: Մինչ այդ էլ մենք միասին  ունեցել էինք մասնագիտական գրականության արդյունավետ ընթերցման դասեր, ծանոթություն օնլայն քարտարաններից օգտվելու ձևերին ու մասնագիտական գրականության թարգմանության ու ուսումնասիրության աշխատանքներ: Սովորողներն օգտվեցին ցանկից և գրականության ամփոփիչ ստուգատեսին շատերը ներկայացրին իրենց կատարած անհատական-մասնագիտական ընթերցումները:

Անհատական նախագծեր: Սովորողներն ուսումնական շրջանի ընթացքում իրականացրել են տարաբնույթ անհատական նախագծեր: Ներկայացնում եմ աշխատանքների օրինակներ:

Գրականության ամփոփիչ ստուգատես: Ստուգատեսը կրթահամալիրում առանձնանում է իր՝ սովորողին ընձեռած հնարավորություններով: Սովորողը ներկայացնում է բլոգային, նախագծային աշխատանքները, վերլուծական, ստեղծական հմտությունները՝ հեռու անգիրով ստուգման սկզբունքներից:

Որպես մասնագիտական կողմնորոշման ծրագրի ներկայացուցիչներ՝ իններորդցիներն այս տարի իրենց նախընտրած գրականությունը ներկայացնելիս հատուկ ուշադրություն էին դարձնում նաև մասնագիտական գրականության ընթերցանությանը: Մեր համատեղ աշխատանքի ուղղություններից մեկն այս տարի եղել է ըստ նախընտրած մասնագիտությունների՝ սովորողի համար մասնագիտական գրականության առանձնացումը (համապատասխան մասնագետների հետ խորհրդակցությամբ), որակյալ մասնագիտական գրականության որոշման և արդյունավետ ընթերցման հմտությունների ամրապնդումը, ինչը ենթադրում էր ծավալուն, հետևողական աշխատանք, խիստ անհատականացված մոտեցում յուրաքանչյուրին: Կարծում եմ՝ ոգևորիչ արդյունքներ ունենք: Ապահովելով հանդերձ իններորդ դասարանցու համար առաջադրվող, պահանջվող արդյունքները՝ սովորողներից շատերն էին դիմել ստեղծական մոտեցման իրենց ձեռք բերածը ներկայացնելիս: Մեկը ֆանտաստիկ վեպ էր հեղինակել, պատրաստվում էր այն դարձնել կոմիքս, մյուսը՝ մեր մանկավարժական հանդեսից գտել իր մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան հոդվածներ, կարդացել, վերլուծելերրորդն ուզում էր իրավաբան դառնալ և քրեական դաշտն աղերսում էր դետեկտիվների աշխարհին ու հանցագործ կերպարների հոգեբանությանը, չորրորդը պատմում էր սկանդինավյան դիցաբանության շուրջ անհատական նախագծի ու ծրագրավորմանը նվիրված մասնագիտական գրականության ընտրության մասին: Ստուգատեսի նման ձևաչափը ինքնուրույնության ու ստեղծականության, հավեսի հարթակ է ստեղծում:

Ամփոփում: Այս ուսումնական տարվա ընթացքում իններորդցիների հետ աշխատանքն իմ առաջին փորձն էր մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում: Փորձել եմ ուսուցումն իրականացնել հնարավորինս բազմաբաղադրիչ՝ հագեցած օրացուցային և ոչ օրացուցային, անհատական, մասնագիտական նախագծերով, զարգացնել սովորողների ընթերցողական հմտությունները: Հուսամ՝ սովորողները ևս սիրեցին համատեղ աշխատանքի տարին և ունեցան ակնկալած արդյունքները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s