Քննարկում թատրոնի և կինոյի մասին

Մայիսյան հավաքի շրջանակում ութերորդցի Սեդա Ստեփանյանը նախաձեռնել էր հանդիպում-քննարկում թատերական դպրոցի դերասան ընկերների՝ Գրիգ Խանգելդյանի, Արեն Հովհաննիսյանի և Գևորգ Մարգարյանի հետ: Զրույցը թատրոնին և կինոյին էր նվիրված և ինքնատիպ էր նաև նրանով, որ հրավիրված հյուրերը սովորողների տարեկիցներն էին՝ թատերական ճանապարհը սկսած, թատրոն սիրող և հաճախող: Տղաները սովորողների հետ քննարկեցին հետևյալ հարցերը (հանդիպման օրակարգը ևս Սեդան էր կազմել ընկերների հետ).

  • Թատրո՞ն, թե՞ կինո. նոր սերնդի նախապատվությունը
  • Թատրոն այցելելու մշակույթը
  • Թատերական արվեստի հրապույրները
  • Ֆիլմարվեստը մեր ժամանակներում
  • Գրականությունը թատրոնում և կինոյում
  • Կարճամետրաժ ֆիլմի դիտում, քննարկում

Սեդան փոքրիկ հարցում էր կատարել թատրոն և կինո հաճախումների շուրջ, կազմել վիճակագրական պատկեր՝ ըստ տարիքային կազմի: Որպես անհատական նախագիծ՝ նաև թարգմանել և հնչյունավորել էր կարճամետրաժ ֆիլմ, որը միասին դիտեցինք, քննարկեցինք: Քանի որ մինչ հանդիպումն էլ ներկայացում էինք դիտել, ֆիլմի դիտումը համեմատության եզրեր տվեց (այդ թվում՝ թեմատիկ): Հետաքրքիր հանդիպում ստացվեց: Մանրամասները՝ տեսանյութում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s