Հեռավոր ուսուցում, 8-րդ դասարան

Հայոց լեզու

Կատարում ենք առաջադրանքները:

1.Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունները վերադասավորելովենթականերն ու ստորոգյալները մգեցնելով:

Այդ քարայրներից ամենամեծը ենթադրաբար հարյուր խորանարդ մետր տարածություն է գրավում: Ռուս տիեզերագնացներն այդ մասին երբեք չեն նշում, և պարզ չէ` չե՞ն տեսել, թե՞ պարզապես «դրա մասին չի կարելի խոսել»: Դեռես 60-ական թվականների սկգբին աստղագետ Կ. Սագանը հայտնեց, որ Լուսնի մակերևույթին հսկայական  քարայրներ կան: Եթե Երկրին մոտեցած կամ Երկրի վրա իջած «թոչող ափսեները» հազարավոր մարդիկ տեսնում են, Լուսնի վրա իջած ՉԹՕ-ների մասին միայն աստղանավորդներն ու տիեզերագնացները կարող են վկայել: Ինչ վերաբերում է ամերիկացիներին, մամուլն այնքան է գրել, որ դժվար է որոշել, թե ո՛րն է ճշմարտությունը: Այնտեղ կյանքի համար բարենպաստ պայմաններ կարող եե լինել: Լուսնի հետ կապված առեղծվածները բազմաթիվ են:

2. Հոմանիշներից  յուրաքանչյուրով պարզ ընդարձակ նախադասություն կազմի՛ր:

  • ա) Պաշտպանել, պահպանել:
  • բ) Պատրվակով, շնորհիվ:
  • գ) Դրդել, մղել:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկըընդգծի՛ր տեքստի բառակապակցությունները:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է … (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի … (կեղտոտումը, աղտոտումը), … (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի … (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն ադտոտող միացությունները: Մեզ հայտնի … (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. … (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական … (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:

4. Համացանցից հանի՛ր փոքրիկ տեքստ քեզ հետաքրքրող որևէ բնագավառի մասին, տեղադրի՛ր բլոգում:

  • Գրի՛ր յուրաքանչյուր նախադասության տեսակը՝ ըստ հաղորդակցման նպատակի և ըստ կազմության:
  • Մգեցրո՛ւ ենթականերն ու ստորոգյալները:
  • Ստորոգյալների կողքին՝ փակագծերում, նշի՛ր տեսակը (պարզ, բարդ):

Օգնող նյութեր

Գրականություն

  • Ընթերցում ենք Ալեքսանդր Շիրվանզադեի Արտիստը պատմվածքը:
  • Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:
  • Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:
  • Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:
  • Բնութագրի՛ր Լևոնին:
  • Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
  • Լևոնին համեմատի՛ր  Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ: 
  • Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրի՛ր:
  • Ընտրել թեմաներից մեկը, վերլուծել պատմվածքը:
  • Լևոնի կերպարը պատմվածքում
  • Լևոնի ողբերգության պատճառները
  • Արտիստը և կյանքը
  • Լուիզայի կերպարը պատմվածքում
  • այլ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s