- 9-2 դասարանի սովորողների բլոգների գրականության բաժնի մասին դիտարկումներ
- Իններորդցիներին առաջարկվող մասնագիտական գրականություն

- Բանավոր ներկայացնում, քննարկում ենք Ալեքսանդր Շիրվանզադեի Արտիստը պատմվածքը:
- Դուրս գրի՛ր Լևոնին բնութագրող տողերը:
- Պատմվածքից գտի՛ր և դուրս գրի՛ր ոչ հայերեն բառերն ու արտահայտությունները, գրի՛ր հայերեն տարբերակները:
- Ինչո՞ւ էին Լևոնին արտիստ ասում: Ինչպիսի՞ մարդուն կհամարեիր արտիստ:
- Բնութագրի՛ր Լևոնին:
- Ներկայացրո՛ւ Լևոնի հոգեվիճակը՝ օգտագործելով պատմվածքի բառերն ու արտահայտությունները:
- Լևոնին համեմատի՛ր Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի հերոսի հետ:
- Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերական իմաստ ունեցող նախադասությունները և բացատրի՛ր:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Ընտրել թեմաներից մեկը, աշխատել:
- Լևոնի կերպարը պատմվածքում
- Լևոնի ողբերգության պատճառները
- Արտիստը և կյանքը
- Լուիզայի կերպարը պատմվածքում
- այլ