- Տրված նախադասություններին ավելացրո՛ւ տարբեր լրացումներ:
- Ճամփորդը նվիրեց:
- Եթե լսեր…
- Դու չես մոռանա:
- Գոնե վերադարձնի:
- Չի հեռացել:
- Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):
- Ի՞նչ է տեղի ունենում:
- Սարսափելի տեսարան է լինում:
- Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են:
- Տեղումներով առատ վայրեր շատ կան:
- Սրընթաց ցեխագետեր էին հոսում:
Բայի այն լրացումները, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքները, կոչվում են պարագաներ:
Պարագաները լինում են տեղի, ժամանակի, ձևի, պատճառի, նպատակի, պայմանի, չափ ու քանակի, համեմատության, զիջման, հիմունքի և այլն:
Տեղի պարագան բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման տեղը:
Այս պարագան արտահայտվում է տեղի մակբայներով, դերանուններով, գոյականի տարբեր հոլովաձևերով և կապային կապակցություններով:
Տեղի պարագան արտահայտվում է տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով և հոլովակապային կապակցություններով:
Ժամանակի պարագան բայական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը:
Այս պարագան արտահայտվում է ժամանակի մակբայներով, գոյականի տարբեր հոլովաձևերով, կապային կապակցություններով, դերբայական ձևերով:
Ժամանակի պարագան արտահայտվում է գոյականի տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով:
- Բայական անդամի լրացումներ. խնդիրներ
- Ուղիղ խնդիր
- Անուղղակի խնդիրներ. ներգործող խնդիր, հանգման խնդիր
- Մյուս անուղղակի խնդիրներ

Լրացուցիչ կրթություն (տանը)
Քո սիրելի առարկաներից որևէ մեկի դասից կգտնես և կտեղադրես քո բլոգում տեղի և ժամանակի պարագաներով նախադասություններ, կմգեցնես նշված անդամները: