Հայոց լեզու, 8-րդ դասարան, 23.02.2022

Ստուգում ենք առաջադրանքները:

  1. Որոշիչներն ըստ օրինակի դարձնում ենք բացահայտիչ, կետադրում, որտեղ կարիքը կա:
    • Մեծատաղանդ գրող Հովհաննես Թումանյանը նաև ազգի անձնվեր զավակ էր:
    • Քաջ մարտիկ Թաթուլի կինը, հարբեցնելով բոլորին, բացում է ամրոցի դռները:
    • Ժողովրդի մտքի զարդ հեքիաթն էր հայտնվում նրա ամենակարող գրչի տակ:
    • Փարվանա գեղեցկուհի արքայադուստրն էլ էր տանջվում սպասման կսկիծից:
    • Հոգու սփոփանք գրքով են մարդիկ իրար ուրախացնում փետրվարի տասնիննին:
  2. Կետադրում ենք նախադասությունները:
    • Նա որպես հմուտ ոսկերիչ անմիջապես մտքում գծագրեց զարդը քարերով եզերված:
    • Ձմռան հոգի ու մարմին տանջող ցուրտը ձյան սիրահարներին ճարպիկ փոքրիկներին չէր խանգարում վայելել օրը:
    • Խանութի Մոսկվայից բերված գրքերը շարված էին ներքևի հարկում փայտե դարակներին:
    • Իբրև մարդ նա փայլում էր, իբրև արտիստ զիջում մյուսներին:
    • Երեկոյան իմ գալուց հետո ներս մտավ դատավորը Լևոնը:
  3. Հանում ենք ենթակաները, ստորոգյալները, գոյականական անդամի լրացումները՝ որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր։

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։

Ամեն մի սիրտ ցավով լցվեց
մեր դարում,
Ցավոտ սըրտով աշխարհ լցվեց
մեր դարում.
Ցավոտ աշխարհքն եկավ լցվեց
բովանդակ
Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ
մեր դարում։

Լրացուցիչ կրթություն (տանը)

  • Տրված նույնանուն բառերից յուրաքանչյուրով կազմի՛ր նախադասություններ:
    1. Բազուկ, զատիկ, փող, վայրի:
    2. Վարել, հարկ, տալ, մատ:
    3. Անել, անտառ, աղաց, աներ:
    4. Անցավ, կարող, գրի, բարի:
    5. Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s